Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ գտնվում էր. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ գտնվում էր. Փաշինյան

18:32 07.06.2019

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն գնում է ԵՄ-ի ուղղությամբ, չի՞ կարծում, որ կգա մի օր, երբ ԵՄ-ից կպահանջեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների սահմանափակում:

Փաշինյանը նախ` նկատեց՝ չկա ոչ մի շարժ դեպի ԵՄ, Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ գտնվում էր:

«Դա կարևոր է փաստել, քանի որ ես արդեն ասացի, մենք համագործակցում ենք ԵՄ հետ մեր ներքին ռեֆորմների հարցերով: Ուզում եմ ընդգծել, որ ԵՄ-ն հետաքրքրված է նրանով, որ հարաբերությունները ՌԴ հետ բարելավվեն: Ես շփվում եմ եվրոպացի առաջնորդների հետ, ուզում եմ ասել՝ նրանք բոլորն աջակցում են Հայաստանին ՌԴ հետ հարաբերությունները զարգացնելու ձգտման մեջ, դա կարևոր նրբերանգ է: ԵՄ հետ հարաբերություններում մենք թափանցիկ ենք մեր ռուս գործընկերների առաջ, և ՌԴ հետ հարաբերություններում թափանցիկ ենք ԵՄ առաջ՝ բացի որոշ հարցերից, որ վերաբերում են անվտանգությանը»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ շատ եվրոպացի առաջնորդներ հետաքրքրված են ՌԴ հետ հարաբերությունների կարգավորմամբ, ապա նշեց՝ համաժողովին երկու եվրոպական ղեկավարների ներկայությունն այդ մասին է փաստում: Փաշինյանն ասաց, որ շատերը աշխարհում հասկացան՝ աշխարհաքաղաքական խաղերը որևէ մեկին օգուտ չեն բերում, հատկապես այն երկրներին, որ այդ խաղերի հարթակ են դառնում, ապա ընդգծեց՝ ՀՀ քաղաքականությունը պարզ է ու հստակ, Հայաստանը չի պատրաստվում այդ խաղերի մեջ մտնել:

Փաշինյանն ասաց, որ այս ինտեգրացիոն պրոցեսը միակն է, որին Հայաստանը մասնակից է, նշեց՝ Հայաստանը կշարունակի մասնակցությունը այս ինտեգրացիոն պրոյեկտի կազմում, ինչը չի նշանակում, որ այլևս հարաբերություններ չի ունենա Չինաստանի հետ, ավելին՝ Հայաստանը կնպաստի Չինաստանի ու ԵԱՏՄ միջև հարաբերությունների զարգացմանը:

«ԵՄ մասին կարող եմ ասել հետևյալը: Մենք այստեղ համագործակցում ենք … Ես, օրինակ` խոսում էի մեր երկրում դատական բարեփոխումների մասին, մեզ համար կարևոր է ստեղծել դատական համակարգ, որ կհամապատասխանի եվրոպական ստանդարտներին, դա լավ նպատակ է: «Եվրոպական ստանդարտ» ասելիս մենք նկատի ունենք իրապես անկախ դատական համակարգ, որ կոռումպացված չէ և զերծ է քաղաքական ազդեցությունից, մնացած առումով՝ մենք ուրախ ենք, որ կա նման հնարավորություն՝ նպաստել ԵՄ և ՌԴ հարաբերությունների լավացմանը, Հայաստանը կարող է նաև որոշ իմաստով կամուրջ դառնալ ԵՄ-ի, Չինաստանի, ՌԴ-ի և Իրանի միջև»,- ասաց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP