Բիթքոինի արժեքը նվազել է շուրջ 30 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+17.09 oC

Բիթքոինի արժեքը նվազել է շուրջ 30 տոկոսով

16:37 13.11.2017

Նոյեմբերի 13-ին բիթքոինի արժեքն աննախադեպ անկում է արձանագրել, հայտնում է Bloomberg-ը:

Հաղորդվում է, որ անցած հանգստյան օրերին էլեկտրոնային տարադրամի արժույթը 10% նվազում էր գրանցել, իսկ ողջ շաբաթվա ընթացքում այն նվազել է շուրջ 30%-ով:

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ օրերս բիթքոինը հասել էր իր ամենաբարձր արժեքին՝ 7882 դոլարի՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ: Բիթքոինի ներկայիս արժեքը 5605 դոլար է:

Դա բացատրվում է բիթքոինի այլընտրանք համարվող մեկ այլ՝ բիթքոին քեշ անվանումը կրող էլեկտրոնային տարադրամով, որը հոկտեմբերից հանդես է գալիս առանձին և ի տարբերություն բիթքոինի, օրերս ռեկորդային աճ էր սահմանել՝ հասնելով 2478 դոլարի (40% աճ): Նոյեմբերի 13-ին, սակայն, դրա արժեքը գրեթե կրկնակի նվազել է (1325 դոլար):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում

11:50 08.05.2024

2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում

2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներներն արդեն իսկ պատրաստել են մոտ 50կմ երկարությամբ 5 ճանապարհահատվածների միջին նորոգման նախագծերը‚ և առաջիկայում կհայտարարվեն այդ տեղամասերի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթներ։ Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն ունեցող ծածկի ֆրեզավորում‚ կկատարվի փոսային նորոգում‚ կտեղադրվեն հարթեցնող և […] ...

Ապրիլ ամսին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան ժամանել են Ռուսաստանից

11:39 08.05.2024

Ապրիլ ամսին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան ժամանել են Ռուսաստանից

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Հայաստան այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 հազար 639-ի համեմատ։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):   ...

Գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ քննարկում է անցկացվել պետական մարմինների և հասարակական սեկտորի միջև

11:16 08.05.2024

Գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ քննարկում է անցկացվել պետական մարմինների և հասարակական սեկտորի միջև

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ։ Քննարկումը վերաբերում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են գնումների ոլորտի կոռուպցիոն հանցագործությունների քննության վրա մասնագիտացված օպեր-լիազորների, քննիչների, դատախազների ու […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ին

10:36 08.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.26 դրամ: ...

Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը

16:40 07.05.2024

Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը

Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Ապահովագրեք այգիներն ու ցանքատարածությունները կարկուտի և երաշտի ռիսկերից: Ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։ Բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից ՀՀ Կառավարությունը կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ 2024 թվականին կապահովագրվի խնձորը, բալը, կեռասը, դեղձը, սալորը, կարտոֆիլը, ձմերուկը և […] ...

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-30-ն իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

10:47 07.05.2024

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-30-ն իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Ապրիլի 1-30-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ 23 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8․166․628 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 26․269․000 ՀՀ դրամ։ 31 դեպքով կազմվել […] ...

BACK_TO_TOP