ԱՄՆ-ն հետ է ուղարկում F-35 վարել սովորելու համար այնտեղ մեկնած թուրք օդաչուներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

ԱՄՆ-ն հետ է ուղարկում F-35 վարել սովորելու համար այնտեղ մեկնած թուրք օդաչուներին

15:55 08.06.2019

Միացյալ Նահանգները արդեն ոչ միայն դադարեցրել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների մարզումները, այլև նրանց հետ է ուղարկում հայրենիք։ Պենտագոնում սրանով ակնարկում են, որ միևնույն է՝ Թուրքիային չեն վաճառելու նորագույն F-35 կործանիչ ինքնաթիռներ։

Թուրքիայի օդուժի 42 օդաչուների համար արդեն կարգելվի մուտքն ԱՄՆ օդուժի բազա, որտեղ նրանք պատրաստություն էին անցնում։ Իսկ թուրքական օդաչուները մյուս խմբերը՝ ընդհանուր 34 օդաչու, որ ամառ-աշուն սեզոնին պետք է վերապատրաստվեին ԱՄՆ-ում, այլև չեն գործուղվի այդ բազաներ։

Սա Վաշինգտոնի հակաքայլն է Անկարայի կողմից ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին որոշմանը, որն արդեն իրականացման ճանապարհին է։ Միացյալ Նահանգները հրաժարվում է Թուրքիային մատակարարել F-35 ինքնաթիռներ։

Վաշինգտոնն արդեն վերջնաժամկետ է սահմանել Թուրքիայի համար․ եթե մինչև հուլիսի 31-ը Թուրքիան չհրաժարվի ռուսական զինատեսակը գնելու ծրագրից, ապա Միացյալ Նահանգները Թուրքիային դուրս կթողնի ինքնաթիռների մեծ ծրագրից։ Այս մասին Պենտագոնի ղեկավարը հայտնել է Թուրքիայի գործընկերոջը։

Մոտավորապես նույն ժամկետներում էլ սպասվում է ռուսական զինատեսակի փոխանցումը Թուրքիայի զինված ուժերին։ Ռուսական կողմի պնդմամբ՝ համակարգերն արդեն պատրաստ են արտահանման, իսկ թուրք զինծառայողները վերապատրաստվել են ու կարող են օգտագործել դրանք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP