Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

11:46 10.06.2019

Սահակյան-Փաշինյան հարաբերությունների, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի, ներքաղաքական և կարևոր այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Պարոն Հարությունյան, որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդ` ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Չե՞ք կարծում, որ տարբեր գործիչների կողմից վերջին շրջանում ցուցաբերվող աննախադեպ ակտիվության ֆոնին որոշակի լարվածություն է առաջացել, որից անմասն չի մնացել նաև հասարակությունը:
– Բնականաբար, առկա գործընթացները չէին կարող իրենց բացասական ներգործությունը չունենալ, քանի որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է, և բոլոր տեսակի զարգացումները որոշակի ազդեցություն են թողնում հանրային տրամադրությունների վրա: Բայց այս պարագայում ցանկանում եմ փարատել առկա մտահոգությունները և հավաստիացնել բոլորին, որ Արցախում ներքաղաքական և բարոյահոգեբանական վիճակը կայուն է, և մեր երկրում առկա քաղաքական որոշակի ակտիվությունը կառավարելի պրոցես է:
 Այսինքն մտահոգվելու առիթ չկա՞…
– Ես հավատում եմ առաջին հերթին մեր ժողովրդի իմաստությանն ու ողջախոհությանը: Մենք շատ ծանր գին ենք վճարել անկախ պետականության ստեղծման համար, և այն կայացնելու գործում բարդ ու դժվարին ճանապարհ ենք անցել: Այսօր մեր բոլորի միտքն ու ուշադրությունը ուղղված է ապագային, ավելի բարեկեցիկ ու մրցունակ երկիր կառուցելու հեռանկարին: Ուստի Արցախը արկածախնդրության վայր չէ, և ոչ ոք իրավունք չունի խանգարելու կամ խոչընդոտելու մեր ժողովրդի հանգիստ և խաղաղ գոյությանը: Մենք դա թույլ չենք տա…
– Պարոն Հարությունյան այս օրերին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես է եկել ստորագրահավաքի նախաձեռնությամբ: Ինչ եք կարծում, անհրաժեշտ են արդյո՞ք այդ փոփոխությունները:
– Կարծում եմ՝ պատասխանի լիիրավ իրավունքը պատկանում է մեր ժողովրդին: Մենք որդեգրել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու ճանապարհը, և օրենքի ու օրինականության շրջանակում ընթացող բոլոր գործընթացներին պետք է հանգիստ վերաբերվենք:
 Հանրության շրջանում լուրջ անհանգստություններ կան նաև ԱՀ և ՀՀ իշխանությունների փոխգործակցության մասով: Մարդկանց հուզում են Սահակյան-Փաշինյան հարաբերությունները: Կա՞ արդյոք լարվածություն նրանց միջև: Դուք, իհարկե, պաշտոնյա չեք, բայց կիսում ե՞ք այս անհանգստությունը, կամ այս առումով տիրապետում ե՞ք հավաստի տեղեկության: Ի՞նչ է կատարվում…
– Արտառոց ոչինչ չկա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ունեմ ակտիվ շփումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով այդ հարաբերությունների ամենաբարձր մակարդակը՝ կարող եմ վստահեցնել, որ որևէ խնդիր չկա: Հակառակը, նախագահ Սահակյանի և վարչապետ Փաշինյանի միջև առկա են շատ անկեղծ, ջերմ և առողջ հարաբերություններ, որոնք լիովին տեղավորվում են մեր բոլորի պատկերացումների և ընկալումների մեջ: Չեմ բացառում, որ սադրանքների փորձեր եղել են, այլապես այս թեման չէր շրջանառվի, և այս հարցում պետք է ավելի խիստ լինել, բայց որ իրական հարաբերություններում դրանք չեն կարող տեղ ունենալ, ես դրանում, միանշանակ, համոզված եմ:
Բոլորս իրավունք ունենք անհանգստանալու, որովհետև ցավում ենք մեր պետականության համար և շատ լավ գիտակցում ենք, որ խոսքը ազգային ու միասնական շահի մասին է: Մենք իրավունք չունենք թույլ տալու ներհայկական թեմաներում պառակտումների հրահրումը, և այդօրինակ բոլոր փորձերը պետք է դատապարտվեն ու արժանանան հանրային լուրջ հակազդեցությունների: Այլ ճանապարհ չկա:
– Պարոն Հարությունյան, այս օրերին, հատկապես մամուլում, շատ է շրջանառվում նաև հնարավոր պատերազմի թեզը: Մասնավորապես, խոսվում է, որ Ադրբեջանը կարող է Արցախի սահմանին կրկին ռազմական ագրեսիա ձեռնարկել: Դուք հնարավոր վտանգ տեսնո՞ւմ եք:
– Հայոց բանակը գիտի իր ռիսկերն ու անելիքները, ուստի անընդունելի է այսօրինակ տեղեկատվական արշավը: Այս մասին բազմիցս առիթներ ունեցել եմ խոսելու և պատրաստ եմ կրկին պնդելու: Մեր ժողովուրդը պատերազմը տեսել, վերապրել և հաղթել է ու եթե պետք լինի, նորից է հաղթելու: Թող դրանում ոչ ոք չկասկածի: Բայց չի կարելի շարունակ շահարկել, որ մենք թշնամի ունենք, որը մեր դեմ շատ ագրեսիվ է տրամադրված:
Իսկ նման թեզի հեղինակները գիտակցո՞ւմ են, թե դրանով ինչքան վնաս են հասցնում տնտեսությանը: Պատերազմի վտանգը միշտ կա, դա բոլորս ենք գիտակցում, բայց անընդհատ դրա մասին խոսելը ավելորդ լարվածություն է ստեղծում, որը շատ է խանգարում տնտեսության մեջ իրականացվող ներդրումների և բազմաթիվ այլ ծրագրերի կյանքի կոչմանը:
Մեր խնդիրն այսօր մեր երկրի տնտեսության զարգացումն է, որպեսզի բանակը լինի էլ ավելի սպառազինված, որպեսզի մարդիկ աշխատատեղերի, բնակարանների և, առհասարակ, լավ ապրուստի խնդիր չունենան: Հենց Հայաստանի ու Արցախի տնտեսական առաջընթացն է ապահովելու պատերազմի վտանգի չեզոքացումը:
– Որպես տնտեսագետ՝ գոհ ե՞ք Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերից: Հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
– Մասնագիտական աչքով դրական եմ գնահատում ՀՀ տնտեսության մեջ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում: Մասնավորապես, ողջունելի է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ դինամիկ կերպով ընդլայնվող համագործակցության շրջանակը, նոր կարևոր տնտեսական կապեր են ստեղծվում Չինաստանի հետ: Հատկապես կընդգծեի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած վերջին այցի դրական արդյունքները, որոնք բացի տնտեսական և ներդրումային նոր հնարավորություններից, գործընկերային հարաբերություններում Չինաստանը Հայաստանի համար կարող է կարևոր դերակատար դառնալ՝ նոր հեռանկարներ բացով այլ ոլորտներում ևս սերտ և արդյունավետ համագործակցության համար:
Առկա նախադրյալները, ներքին բարեփոխումների հետևողական իրականացումը, տնտեսական մի շարք ճյուղերում սպասվող ծրագրերը լավ հիմք են կանխատեսելու, որ 2020-21թթ.-ին երկարատև ընդմիջումից հետո Հայաստանի ՀՆԱ-ի աճը լինելու է երկնիշ թվին շատ մոտ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP