Բուքմեյքերների կարծիքով` Վիրջիլ վան Դեյքը ֆավորիտ է, բայց կհաղթի Մեսսին. Ջեյմի Կարագեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Բուքմեյքերների կարծիքով` Վիրջիլ վան Դեյքը ֆավորիտ է, բայց կհաղթի Մեսսին. Ջեյմի Կարագեր

14:21 10.06.2019

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» համար Վիրջիլ վան Դեյքի և Լիոնել Մեսսիի պայքարի մասին:

«Ես տեսել եմ, որ Վիրջիլը բուքմեյքերների կարծիքով ֆավորիտ է մրցանակը ստանալու համար: Բայց կարծում եմ, որ կհաղթի Մեսսին: Շատ քիչ է եղել, որ կենտրոնական պաշտպանը «Ոսկե գնդակ» ստանա: Կանավարոն 2006 թվականին հաղթեց, Աշխարհի առաջնությունում հաղթելու շնորհիվ: Մրցաշրջանի ընթացքում Վան Դեյքի խաղում շատ բան չի փոխվել: Նա բոլոր խաղերում գերազանց է խաղացել, իսկ Չեմպիոնների լիգայում հաղթանակը վերջնականապես հաստատեց այն փաստը, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Կարագերի խոսքերը մեջբերել է Mirror-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

20:11 19.05.2024

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 14-րդ տուրում ընդունել էր «Դիսի Յունայթեդին» և հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում: 90+4-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս եկած էկվադորցի Լեոնարդո Կամպանան: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 31 միավորով առաջատարն է: ...

Պետք չէ անտեսել Մեսսիի տարիքը. Խերարդո Մարտինո

18:27 19.05.2024

Պետք չէ անտեսել Մեսսիի տարիքը. Խերարդո Մարտինո

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին. ««Օռլանդոյի» դեմ խաղը նա բաց թողեց բացառապես ծնկի կապտուկի պատճառով։ Նրան հանգստանալու հնարավորություն տալու մտադրություն չունեի։ Մեսսին իրեն լավ էր զգում, այնուհետև վնասվածք ստացավ և չէր կարողանում ոտքն ամբողջությամբ շարժել։ Նա դեռ չի ապաքինվել։ Վնասված հատվածում դեռ ցավեր ունի։ […] ...

«Բավարիայի» 8 առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն մրցաշրջանի վերջին հանդիպումը

17:15 19.05.2024

«Բավարիայի» 8 առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն մրցաշրջանի վերջին հանդիպումը

Մյունխենի «Բավարիան» լուրջ կորուստներ ունի 2023/24 մրցաշրջանի վերջին հանդիպումից առաջ: «Հարի Քեյնը, Լերոյ Սանեն, Ջամալ Մուսիալան, Կինգսլի Կոմանը չեն լինելու կազմում։ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը հիվանդացել է։ Կիմ Մին Ջեն ու Ռաֆայել Գերեյրուն վնասվածք ունեն, իսկ Սաշա Բույը բացակայելու է անձնական խնդրի պատճառով»,- նշել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Բավարիան» մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի այսօր՝ […] ...

Հայտնի են Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչի մասնակիցները

15:27 19.05.2024

Հայտնի են Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևը (5-րդ ռակետ) և չիլիացի Նիկոլաս Խարին (24-րդ ռակետ)։ Առաջին կիսաեզրափակչում Զվերևը` 1-6, 7-6, 6-2 հաշվով հաղթել էր Ալեխանդրո Տաբիլոյին (Չիլի, 32-րդ ռակետ)։ Խարին երկրորդ կիսաեզրափակչում 6-3, 6-7, 6-3 հաշվով հաղթել էր Թոմի Փոլին (ԱՄՆ, 16-րդ ռակետ)։ Եզրափակիչ մրցախաղը կկայանա այսօր՝ մայիսի 19-ին։ ...

Ջորջիո Պետրոսյանը վրեժխնդիր եղավ եղբոր պարտության համար և չեմպիոնական գոտին վերադարձրեց ընտանիքին

14:21 19.05.2024

Ջորջիո Պետրոսյանը վրեժխնդիր եղավ եղբոր պարտության համար և չեմպիոնական գոտին վերադարձրեց ընտանիքին

Իտալահայ լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը մայիսի 18-ին երկու տարվա ընդմիջումից հետո հերթական մենամարտն է անցկացրել՝ մրցելով իսպանացի Սերխիո Սանչեսի հետ: PetrosyanMania GOLD EDITION մրցաշարում կայանացած WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում, որը տեղի է ունեցել Իտալիայի Միլան քաղաքի Allianz Cloud-ում հաղթել է հայ մարտիկը: Մինչ այս Սերխիո Սանչեսը հաղթել էր Ջորջիոյի եղբորը՝ […] ...

18-ամյա հայ ֆուտբոլիստը հայտնվել է գերմանական և ավստրիական թիմերի տրանսֆերային թիրախում

12:55 19.05.2024

18-ամյա հայ ֆուտբոլիստը հայտնվել է գերմանական և ավստրիական թիմերի տրանսֆերային թիրախում

Ավստրիական «Լիֆերինգի» 18-ամյա պաշտպան Մարկ Գևորգյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է նոր թիմ ունենալ: Transfermarkt-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Գելզենկիրխենի «Շալկե 04»-ն ու ավստրիական «Ռապիդը»: Գերմանական ակումբն արդեն բանակցել է Գևորգյանի հետ: Հրապարակման մեջ նշված էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական «Բոխումը», իտալական «Լեչեն» և «Վերոնան»: Ընթացիկ մրցաշրջանում […] ...

BACK_TO_TOP