15:44 10.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 10-ին, ամենամյա մրցանակներ է հանձնել լավագույն և արժեքավոր ստեղծագործություններ հեղինակած, հայտնագործություններ և աշխատանքներ կատարած՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտները ներկայացնող անձանց:
2001թ-ից մինչ օրս 405 անհատներ և կազմակերպություններ արդեն արժանացել են նախագահի մրցանակների, այդ թվում 28 միջազգային:
Այսօր մրցանակները հանձնել են նախագահ Արմեն Սարգսյանը և ամենամյա մրցանակաբաշխությունը նախաձեռնած «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանը:
«Ուրախ ենք, որ այս մրցանակաբաշխությունը ավանդույթ է դարձել և ուրախ եմ բոլորիդ այստեղ ողջունել: Իմ եղբոր՝ Ալբերտի հետ, մենք ստեղծեցինք այս մրցանակը` ճանաչելու և պարգևատրելու համար լավագույն անձանց, երիտասարդներին տարբեր ոլորտներում, որոնք ՀՀ ապագան են: Շնորհակալություն ձեր նվիրվածության ու աշխատանքի համար: Պետք է հիշել, որ միայն հաստատակամության և տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ առաջանում է կայծը և բացահայտվում է տաղանդը: Ուզում եմ դիմել նրանց, ովքեր հաջողության չհասան, շարունակե´ք ձեր ջանքերը, որ հասնեք նաև այս փուլին, երբեք մի´ վհատվեք, շարունակեք առաջ գնալ, անձնատուր մի´ եղեք և համառություն դրսևորե´ք և կհասնե´ք Ձեր նպատակին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մրցանակի դափնեկիրներին՝ Ցեղասպանության ճանաչման համար իրենց աշխատանքի համար, որը գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում միջազգայի կտրվածքով, շնորհակալություն ձեր բերած նպաստի համար՝ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար»,- ասաց Ժան Պողոսյանը:
Ներկայումս նախագահի մրցանակը շնորհվում է հետևյալ անվանակարգերում
Շնորհվում է նաև նախագահի երիտասարդական մրցանակներ
Նախագահի մրցանակը շնորհվում է վկայագրով, մեդալով և դրամական պարգևով: Դրամական պարգևը կազմում է շուրջ 5 մլն ՀՀ դրամ, իսկ երիտասարդական մրցանակը՝ 1 250 000 դրամ:
Մրցանակն ունի նաև կարգախոս՝ «Արժևորելով միտքն ու համառությունը», իսկ հայկական մուֆլոնի եղջյուրները պատկերող տարբերանշանի գաղափարի հիմքում ընկած է մրցանակի արժեքների վերաիմաստավորումը, մասնավորապես՝ հայերին բնորոշ աշխատասիրությունն ու հաստատակամությունը, որոնք օգնում են առաջ շարժվելու ի հեճուկս դժվարությունների:
Մրցանակը շնորհվում է մեկ անգամ: Հավակնորդների աշխատանքները դիտարկում են հատուկ մասնագիտական հանձնախմբերը, ովքեր ռոտացիոն կարգով փոխվում են 5 տարին մեկ՝ ապահովելով աշխատանքի թափանցիկությունը:
16:08 23.06.2025
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...
15:56 23.06.2025
Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...