21:00 16.06.2019
Ամռանը մարդիկ ավելի շատ նախընտրում են սնվել ոչ թե ծանր, մսային ուտեստներով, այլ թեթև քաղցրեղենով: Ի՞նչ ոչ գիրացնող և ցածր կալորեականությամբ հրուշակեղեն է խորհուրդ տրվում օգտագործել ամռանը:
Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանի հետ:
Բժիշկ սննդաբանն ի սկզբանե շեշտում է, որ շաքարավազը ցանկացած վիճակում պետք է կազմի մարդու օգտագործած կալորիաների 30%-ը: Օրինակ՝ միջին 1700-2200 կկալ պարունակող սննդի դեպքում մարդկանց համար շաքարի օրական նորման 40-50 գրամ է: Սննդաբանը հորդորում է անպայման ընթերցել սննդի կամ խմիչքի վրայի մակնշումները: Ստորև ներկայացնում ենք, թե ինչ ոչ գիրացնող քաղցրավենիքներ կարելի է օգտագործել ամռանը:
Սեզոնային մրգեր
Սննդաբանի խոսքերով՝ Հայաստանում ամռան լավագույն քաղցրավենիքը մրգերն են, որոնք բազմազան են և կարող են լիարժեք փոխարինել և լրացնել քաղցրի պահանջը: Լիդիա Այվազյանը նշեց, որ շատ կարևոր է՝ մրգերը պարունակում են հեղուկ, քանի որ մենք ամռանը հաճախ ջրազրկված ենք լինում: Մարդը որքան շատ սեզոնային մրգեր ուտի, այնքան ավելի լավ:
Մրգերից սորբեթներ
Դրանք նման են պաղպաղակների՝ սառեցված մրգեր են: Սննդաբանի խոսքերով՝ եթե սորբեթները պատրաստվում են տանը, ապա մարդն ինքն է ընտրում քաղցրությունը, ուստի կարող է շատ քիչ շաքարավազ ավելացնել, քանի որ դրսում սովորաբար դրանք քաղցր են պատրաստում, և կալորիականությունը շատ է լինում: Տան պայմաններում սորբեթները պատրաստվում են հեշտ և արագ. ստանում ենք մրգերից խյուս և այն սառեցնում ենք:
Դոնդող
Վերցնում ենք առանց շաքար ժելատին և տարբեր հատապտղային մրգերից դոնդողներ ենք պատրաստում: Սննդաբանի խոսքերով՝ եթե պատրաստենք տանը, ապա կարող ենք կրկնակի եռակի անգամ ավելի քիչ շաքար լցնել և ավելի օգտակար դոնդող ստանալ:
Տնային պաղպաղակ
Լիդիա Այվազյանը խորհուրդ է տալիս 35% սերուցքին մրգեր ավելացնել և պատրաստել պաղպաղակ՝ առանց շաքարի: Թեև այն կլինի ճարպային, սակայն այն կհամարվի «չարյաց փոքրագույնը»: Տվյալ պաղպաղակը կարող է նաև պատրաստված լինել վանիլով կամ կակաոյով:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...