«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» 4 ֆուտբոլիստների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» 4 ֆուտբոլիստների

14:44 11.06.2019

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» մի խումբ ֆուտբոլիստների ծառայություններով:

Ըստ Tuttosport-ի` խոսքը պաշտպան Մարսելոյի, կիսապաշտպաններ Իսկոյի, Խամես Ռոդրիգեսի և Դանի Սեբալյոսի մասին է: «Ռեալն» իր հերթին պատրաստ է բաժանվել այս ֆուտբոլիստներց, որպեսզի հավելյալ գումարներ ստանա ամռանը տրանսֆերների համար:

Անցած մրցաշրջանում 30-ամյա Մարսելոն մասնակցել է Իսպանիայի առաջնության 23 խաղի, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Իսկոն Պրիմերայի 27 խաղում դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Սեբալյոսի հաշվին 23 խաղում գրանցվել է 3 գոլ:

27-ամյա Խամեսը վարձավճարով հանդես է եկել  «Բավարիայում», որի կազմում Բունդեսլիգայում անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլ է խփել «Սլովանի» կազմում

23:31 19.05.2024

Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլ է խփել «Սլովանի» կազմում

Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության վերջին տուրում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: «Ռուժոմբերոկի» դեմ տնային խաղում չեմպիոն «Սլովանի» 30-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1: «Սլովանը» հաղթել է 5-1 հաշվով: Բարսեղյանն առաջնությունն ավարտել է 13 գոլով և 11 գոլային փոխանցումով: Երկու ցուցանիշներով էլ նա լավագույնն է Սլովակիայի ավարտված առաջնությունում: «Սլովանը» 73 միավորով է ավարտել մրցաշրջանը: […] ...

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հերթական գոլն է խփել «Կոլամբուսի» կազմում

22:50 19.05.2024

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հերթական գոլն է խփել «Կոլամբուսի» կազմում

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Կոլամբուսը» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է «Չիկագոյին»։ Հյուրերի կազմում առաջին գոլը խփել է ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը։ «Կոլամբուսը» 21 միավորով 7-րդն է Արևելյան կոնֆերենցիայում։   ...

«Բայերն»  առաջին անգամ ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

22:13 19.05.2024

«Բայերն» առաջին անգամ ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

Լևերկուզենի «Բայերը» ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը՝ արծաթյա սկուտեղը: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը չեմպիոնությունն ապահովել էր դեռ 29-րդ տուրում: «Բայերը» առաջնությունն անցկացրել էր առանց պարտության և վաստակել 90 միավոր: «Բայերն» առաջին անգամ է տիրանում Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսին: Լևերկուզենի թիմն ավարտվող մրցաշրջանում դեռ ևս երկու տիտղոս էլ կարող է նվաճել, առջևում Եվրոպա լիգայի և Գերմանիայի գավաթի […] ...

Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին

21:33 19.05.2024

Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակի է հասել «Սոչիի» նկատմամբ: «Կրասնոդարի» կազմում 84-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը 2-2 է դարձրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: «Կրասնոդարը» 53 միավորով երկրորդն է, երեք միավոր է զիջում առաջատար Մոսկվայի «Դինամոյին»: «Սոչին» 23 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Ռուսաստանի […] ...

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

21:14 19.05.2024

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դարձել է Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող: Լեհ թենիսիստուհին եզրափակիչում երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյին: 22-ամյա թենիսիստուհու համար WTA-ի մրցաշարերում սա չորրորդ տիտղոսն է այս մրցաշրջանում և 21-րդը՝ կարիերայում: Երկու շաբաթ առաջ Շվյոնտեկը Մադրիդի «Մասթերսի» եզրափակիչում հաղթել էր նույն Սոբոլենկոյին: ...

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

20:11 19.05.2024

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 14-րդ տուրում ընդունել էր «Դիսի Յունայթեդին» և հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում: 90+4-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս եկած էկվադորցի Լեոնարդո Կամպանան: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 31 միավորով առաջատարն է: ...

BACK_TO_TOP