Շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

Շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել. Արայիկ Հարությունյան

18:22 11.06.2019

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել միասնական քննությունների մասին և նշել, որ շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել.

«Այսօր ներկա եմ գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ: Ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են:

Մեծ մասը Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդներ էին: Ուրախալի է, որ տեխնիկական մասնագիտություն նախընտրող շրջանավարտների մեջ տարեցտարի ավելանում է աղջիկների թիվը: Հայաստանն այդ առումով աշխարհում առաջատար դիրքեր է գրավում: ՏՏ ոլորտում ավելի քան 30% իգական սեռի աշխատողներ ունենք: Աշխարհում կանանց ներգրավվածության միջին ցուցանիշն այդ ոլորտում 10-12% է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

18:52 13.05.2024

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տարիներին ծրագրին մասնակցել է չորս, իսկ այս տարի արդեն՝ ԱՊՀ անդամ ութ երկիր: Միջոցառմանը մասնակցելու համար դիմել […] ...

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

17:05 13.05.2024

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2024 թվականի հունիսի 3-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, […] ...

ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

16:10 13.05.2024

ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ, բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը: Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում կրթական բարեփոխումների ակտիվ փուլում կարևորել […] ...

Հոգեբանը պատմել է, թե ինչպես կազմակերպել հիպերակտիվ երեխայի ուսուցումը

17:26 12.05.2024

Հոգեբանը պատմել է, թե ինչպես կազմակերպել հիպերակտիվ երեխայի ուսուցումը

Հիպերակտիվությունն այն ախտորոշումներից է, որը ներառված է ADHD-ի (ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարման) ախտանիշների համալիրում։ Այս ախտորոշմամբ երեխան կարող է դժվարություններ ունենալ սովորելու համար: Կրթական ընկերության հոգեբանական աջակցության ղեկավար Աննա Տիմոֆենկոն «Իզվեստիային» ասել է, թե ինչ անել ADHD-ով երեխաների ծնողների, ինչպես նաև կենտրոնացման խնդիրներ ունեցող երեխաների համար: Նախևառաջ, ծնողները պետք է խորհրդակցեն մասնագետի հետ՝ պարզելու, թե […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

20:11 11.05.2024

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են հաստատության կրթական լայն հնարավորությունների մասին Մանրամասն՝ տեսանյութում: ...

Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

18:12 10.05.2024

Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակներն են` զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP