Կեյլոր Նավասը ցանկանում է հեռանալ «Ռեալից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Կեյլոր Նավասը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

23:56 11.06.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա Արքայական ակումբից:

AS պարբերականի հաղորդմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ ակումբում ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին, և թույլ կտան իրեն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից: Բացի այդ, Նավասը նաև հույս ունի, որ «Ռեալը» կվճարի պայմանագրով նախատեսված փոխհատուցումը:

Արքայական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ կատարել Նավասի առաջ քաշած պայմանները և պատրաստվում են նրան վաճառել 20 մլն-ից ոչ պակաս գումարով:

Նավասի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: Փարիզյան ակումբը պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական բոլոր պահանջները:

Կեյլոր Նավասը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից: Հինգ տարվա ընթացքում «սերուցքայինների» կազմում նվաճել է Չեմպիոնների լիգայի 3 գավաթ, 1 անգավ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի 3 Սուպերգավաթ և Աշխարհի ակումբային առաջնության 4 գավաթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

21:14 19.05.2024

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դարձել է Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող: Լեհ թենիսիստուհին եզրափակիչում երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյին: 22-ամյա թենիսիստուհու համար WTA-ի մրցաշարերում սա չորրորդ տիտղոսն է այս մրցաշրջանում և 21-րդը՝ կարիերայում: Երկու շաբաթ առաջ Շվյոնտեկը Մադրիդի «Մասթերսի» եզրափակիչում հաղթել էր նույն Սոբոլենկոյին: ...

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

20:11 19.05.2024

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 14-րդ տուրում ընդունել էր «Դիսի Յունայթեդին» և հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում: 90+4-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս եկած էկվադորցի Լեոնարդո Կամպանան: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 31 միավորով առաջատարն է: ...

Պետք չէ անտեսել Մեսսիի տարիքը. Խերարդո Մարտինո

18:27 19.05.2024

Պետք չէ անտեսել Մեսսիի տարիքը. Խերարդո Մարտինո

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին. ««Օռլանդոյի» դեմ խաղը նա բաց թողեց բացառապես ծնկի կապտուկի պատճառով։ Նրան հանգստանալու հնարավորություն տալու մտադրություն չունեի։ Մեսսին իրեն լավ էր զգում, այնուհետև վնասվածք ստացավ և չէր կարողանում ոտքն ամբողջությամբ շարժել։ Նա դեռ չի ապաքինվել։ Վնասված հատվածում դեռ ցավեր ունի։ […] ...

«Բավարիայի» 8 առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն մրցաշրջանի վերջին հանդիպումը

17:15 19.05.2024

«Բավարիայի» 8 առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն մրցաշրջանի վերջին հանդիպումը

Մյունխենի «Բավարիան» լուրջ կորուստներ ունի 2023/24 մրցաշրջանի վերջին հանդիպումից առաջ: «Հարի Քեյնը, Լերոյ Սանեն, Ջամալ Մուսիալան, Կինգսլի Կոմանը չեն լինելու կազմում։ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը հիվանդացել է։ Կիմ Մին Ջեն ու Ռաֆայել Գերեյրուն վնասվածք ունեն, իսկ Սաշա Բույը բացակայելու է անձնական խնդրի պատճառով»,- նշել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Բավարիան» մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի այսօր՝ […] ...

Հայտնի են Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչի մասնակիցները

15:27 19.05.2024

Հայտնի են Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևը (5-րդ ռակետ) և չիլիացի Նիկոլաս Խարին (24-րդ ռակետ)։ Առաջին կիսաեզրափակչում Զվերևը` 1-6, 7-6, 6-2 հաշվով հաղթել էր Ալեխանդրո Տաբիլոյին (Չիլի, 32-րդ ռակետ)։ Խարին երկրորդ կիսաեզրափակչում 6-3, 6-7, 6-3 հաշվով հաղթել էր Թոմի Փոլին (ԱՄՆ, 16-րդ ռակետ)։ Եզրափակիչ մրցախաղը կկայանա այսօր՝ մայիսի 19-ին։ ...

Ջորջիո Պետրոսյանը վրեժխնդիր եղավ եղբոր պարտության համար և չեմպիոնական գոտին վերադարձրեց ընտանիքին

14:21 19.05.2024

Ջորջիո Պետրոսյանը վրեժխնդիր եղավ եղբոր պարտության համար և չեմպիոնական գոտին վերադարձրեց ընտանիքին

Իտալահայ լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը մայիսի 18-ին երկու տարվա ընդմիջումից հետո հերթական մենամարտն է անցկացրել՝ մրցելով իսպանացի Սերխիո Սանչեսի հետ: PetrosyanMania GOLD EDITION մրցաշարում կայանացած WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում, որը տեղի է ունեցել Իտալիայի Միլան քաղաքի Allianz Cloud-ում հաղթել է հայ մարտիկը: Մինչ այս Սերխիո Սանչեսը հաղթել էր Ջորջիոյի եղբորը՝ […] ...

BACK_TO_TOP