21:58 12.06.2019
Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատակիցների հետ այսօր հանդիպել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները։ Նրանք շրջել են արտադրամասում, ծանոթացել պայմաններին ու լսել աշխատողների բողոքները։
Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ «Սասստեքս» ընկերության մոտ 120 աշխատակիցներ գործադուլ են անում՝ պահանջելով վերանայել աշխատանքային պայմանագրերն ու բարելավել աշխատապայմանները։ Գործատուն անցած շաբաթ խոստացել էր վերանայել աշխատանքային պայմանագրերը, բայց դա չի արել:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Սասստեքս» ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել Շիրակի մարզպետարանի տվյալների և լրատվամիջոցների լուսաբանումների հիման վրա։ Տեսչական մարմնի մասնագետները մինչ աշխատակիցների հետ հանդիպելը, նախընտրեցին արտադրամասում շրջել, բայց ոչ թե աշխատողների, այլ գործարանի պատասխանատուի ուղեկցությամբ:
Տեսչական մարմնի գլխավոր հիգիենիստը ստուգեց բոլոր կտորները, որոնցով արտահագուստ են կարում, դրանցից նմուշներ էին տանելու նաև փորձաքննության: Բայց աշխատողները նույնը պնդեցին, որ հրակայուն թունավոր կտորներով են աշխատել, ինչի պատճառով ոմանք հայտնվել են հիվանդանոցում:
Կարող բանվորուհիները դարձյալ պնդեցին՝ նվազագույն աշխատավարձի վճարման օրենսդրական պահանջը չկատարելու հարցը: 6 ամիս նվազագույն՝ 55․000 դրամ աշխատավարձ ստանալուց հետո, նրանք ապրիլ ամսին ստացել են կրկնակի պակաս։ Հիմա էլ հրաժարվում են աշխատել առանց պայմանագրերի վերանայման։
Աշխատողները նաև աշխատանքային նորմատիվների վերանայում են պահանջում: Գործող պայմանագրում նշված բանաձևով վարձատրման դեպքում, ասում են, ինչքան էլ արագ աշխատեն, նվազագույն աշխատավարձին հավասար գումար էլ չեն վաստակի: Գործատուն էլ պատճառաբանեց, որ պատվիրատուին ձեռնտու չէ վճարման կարգ փոխելը:
Տեսչական մարմնի մասնագետները աշխատողներից գրավոր բացատրություններ վերցրեցին ու հայտնեցին, որ արդեն հարուցված վարչական վարույթով հանգամանքները դեռ ուսումնասիրելու են: Վարույթի ուսումնասիրությունը, ըստ մասնագետների, մոտ 1 ամիս կտևի: Այս ընթացքում նորից են գալու արտադրամաս: Աշխատողները պահանջում են հստակեցնել. արդյո՞ք հարկադիր պարապուրդում գտնվելու օրերի դիմաց նրանց վճարում լինելո՞ւ է, թե՞ ոչ:
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...
09:49 01.08.2025
Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...