Մարդիկ ասում են, որ ոտքի վրա կգնան, միայն թե տեղ հասնեն. SHANTNEWS-ի հարցազրույցը երթուղայինների աշխատանքի և խնդիրների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+27.09 oC

Մարդիկ ասում են, որ ոտքի վրա կգնան, միայն թե տեղ հասնեն. SHANTNEWS-ի հարցազրույցը երթուղայինների աշխատանքի և խնդիրների մասին

22:11 12.06.2019

Երեկվանից համացանցում բուռն քննարկում են երթուղայինի վարորդի պահվածքը, ղեկին ծխելը և քննարկումներում շատ օգտատերեր հետաքրքրվել էին, թե ինչ հաճախականությամբ են ստուգվում երթուղայինները, ինչպես են դրանք վերահսկվում, ինչպես են վարորդները աշխատանքի ընդունվում և այլն: Այս հարցերի պատասխանը SHANTNEWS.am-ը ստացել է  «Երևանտրանս» ընկերության փոխտնօրեն Մարտին Քալաշյանից:

-Ընդհանուր առմամբ, այժմ ի՞նչ վիճակում են երթուղայինները և ի՞նչ պարբերականությամբ են դրանք ստուգվում:

-Երթուղայինները հիմա միջին վիճակում են: Մենք պարբերաբար ստուգումներ ենք իրականացնում տարբեր երթուղիներում և որ մեքենաները, որ լինում են ոչ բարվոք, անսարք վիճակում, ապա մեր աշխատակիցները դադարեցնում են տվյալ երթուղայինի աշխատանքը, տրվում են ժամկետներ ու մեքենաները նորմալ վիճակի բերելուց հետո նորից թույլատրվում է դրանց շահագործումը:

-Իրական օրինակ պատմենք Ձեզ: Հենց օրեր առաջ երթուղայինում մի կին նստարանից դուրս եկած երկաթով պատռեց իր շորը: Այդ պարբերական ստուգում ասվածը քանի՞ օր, շաբաթ կամ ամիսը մեկ է լինում և արդյո՞ք բոլոր մեքենաներն են անցնում այդ ստուգումը:

-Մենք և՛ մեքենաների վիճակն ենք ստուգում, և՛  պայքարում ենք հիմնականում վարորդների կողմից սրահում ծխելու դեմ: Շաբաթվա մեջ խառը, այսինքն` երկուսին էլ վերահսկողություն իրականացնում ենք:

-Ինչպե՞ս են ընտրվում վարորդները:

-Իրենք պետք է ունենան հիմնականում վարորդական իրավունքի D կարգ, որով իրավունք է տրվում երթուղային վարել: Համապատասխան հանձնաժողով կա, և նրանք նայում են, ստուգում են և մրցույթ է լինում: Եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են սահմանված կարգին, այդ ժամանակ վարորդներին ընդունում են աշխատանքի և հրամանագրում են:

-Ըստ օրենքի՝ վարորդներին արգելված է մեքենայում ծխել, հեռախոսով խոսել, բարձր երաժշտություն լսել և այլն: Ինչպե՞ս եք վերահսկում այդ ամենը:

-Մենք ունենք համապատասխան աշխատակիցներ, որոնք ամենօրյա հսկողություն են իրականացնում՝ ծխելու, ղեկին բջջային հեռախոսով խոսելու և բարձր երաժշտություն միացնելու հետ կապված: Հիմնականում ծխելու հետ կապված, երբ մենք արդեն  հայտնաբերում ենք տվյալ վարորդներին, կազմում ենք համապատասխան արձանագրություն: Մեր կազմակերպությունը երթուղին սպասարկող կազմակերպության հետ ունի երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր, որտեղ հստակ ֆիքսված է, որ եթե վարորդը ծխում է, ապա մեր կողմից կազմված է համապատասխան արձանագրություն, տուգանվում են իրենք: Հիմնականում մենք այնպես ենք անում, որ ընկերության կամ վարորդի գրպանին կպնենք, որպեսզի իրենք գոնե  զգոն լինեն:

-Ի՞նչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, ինչպիսի՞ն է նրանց գրաֆիկը:

-Երթուղիներ կան, որ աշխատում են ժամը 07:00-23:00-ը, 10:00-21:30: Այսինքն՝ եթե լինում են փոխարինող վարորդներ, ապա այդ պայմաններում մի օր աշխատում են ծանրաբեռնված և հաջորդ օրը հանգստանում են: Այստեղ իրենց ծանրաբեռնվածությունը կապված է նրա հետ, որ փոխարինող վարորդներ չունեն և D կատեգորիայի վարորդների խնդիր ունենք: Հենց դրա համար շատերը ծանրաբեռնված են աշխատում:

– Երթուղայինում ուղևորների գերծանրաբեռնվածությունը սովորական է կարծես դարձել: Որքա՞ն է նստած ու կանգնած ուղևորների սահմանված քանակը ու արդյո՞ք վարորդներին զգուշացնում են ուղևորների տեղափոխման քանակության մասին:

-Դե, հիմնականում բոլորը նստած պետք է գնան, բայց քանի որ մեր երթուղայինները քիչ են, դրա համար այս պարագայում ստացվում է այն, ինչ ունենք և մարդիկ էլ ասում են, որ ոտքի վրա կգնան, միայն թե տեղ հասնեն: Նոր երթուղային ցանցն արդեն քննարկման փուլում է, նոր ավտոբուսներ են բերելու և առաջիկայում բոլոր հարցերը կկարգավորվեն: Դժգոհությունը, ոտքի վրա երթևեկելն արդեն դրանով կկարգավորվի:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

08:50 01.08.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:38 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

08:30 01.08.2025

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

BACK_TO_TOP