15:14 20.09.2017
Վրաստանում առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան պնդում է, որ իրեն եւ անչափահաս դստերը հետապնդում են: Նրա պնդմամբ՝ իր ընտանիքի նկատմամբ հետապնդումները սկսվել են դեռևս ամուսնու անհետանալուց առաջ և շարունակվում են առ այսօր: Հետապնդումներն առավել ակտիվանում են, երբ Վրաստան են ժամանում Ադրբեջանի իշխանության բարձրաստիճան այրերը: Մուստաֆաևան նաև կասկածներ ունի, որ հետապնդումներն իրականացնում են Բաքվից ժամանած ադրբեջանական SOCAR ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցները: Նրա խոսքով՝ հետապնդողների լուսանկարներն ու տեսանյութերը, որոնց մի մասին նկարել էր ամուսինը, օգոստոսի 7-ին փոխանցել է Վրաստանի դատախազություն, սակայն պատկերված մարդկանց նույնականացման գործընթաց չի կատարվել: Նա իշխանություններից պահանջել է հետաքննություն սկսել ամուսնու հնարավոր առեվանգման իր ընտանիքի անդամների հետապնդման գործով:
Ավելին՝ նշել է, թե այս ամենում պատասխանատու է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ամուսնու առեվանգման մասին տեղեկացված լինելու մեջ: «Հետաքննության վաղ շրջանում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին բազմիցս հայտարարել է, թե`Վրաստանի իշխանությունները Մուխթարլիի գործի հետ ոչ մի առնչություն չունեն, սակայն, ես համոզված եմ, որ նա տեղեկացված է եղել Մուխթարլիի առեվանգման մասին»,- հայտարարել է Մուստաֆաևան: Նրա փաստաբանը մտավախություն է հայտնել, որ հաճախակի դարձած հսկողության փաստերն ու Մուխթարլիի՝ ինքնահոսի մատնված առեվանգման գործը կարող են նոր հանցանքի պատճառ դառնալ`այս անգամ ուղղված Լեյլա Մուստաֆաևայի դեմ:
17:50 16.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:42 16.08.2025
Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...
17:30 16.08.2025
Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...
17:00 16.08.2025
«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համարՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...