Աննա Հակոբյանը Արյունաբանական կենտրոնում ներկա է գտնվել «Լույսի կռունկներ» միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Աննա Հակոբյանը Արյունաբանական կենտրոնում ներկա է գտնվել «Լույսի կռունկներ» միջոցառմանը

21:49 12.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և մասնակցել «Լույսի կռունկներ» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում՝ 1000 կռունկների նվիրատվության արարողությանը:  Նախաձեռնության հեղինակները «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում սովորող ճապոնացի ուսանողներն են, որոնք «Հիկարի» կենտրոնի աշխատակիցների և արյունաբանական կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների հետ համատեղ  հազար օրիգամի կռունկ են պատրաստելու:

Միջոցառմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայը շեշտել է, որ իր երկրի համար կռունկներ նվիրելը շատ խորհրդանշական է և այն երջանկության խորհուրդն է կրում:

«Ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել այս միջոցառմանը, որը նվիրված է բոլոր երեխաներին փայփայելուն և աշխարհն իրենց աչքերով տեսնելուն: Ինչպես դուք գիտեք Ճապոնիայում կռունկը բարության և գեղեցկության խորհրդանիշ է: Ճապոնացիները հավատում են, որ եթե մարդը պատրաստի 1000 կռունկ, նրա ցանկությունը կկատարվի»,- իր ելույթում ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ կռունկները կկատարեն նաև հայ մանուկների երազանքները:

«Նախաձեռնությունը շատ գեղեցիկ է, հաճելի և հուսադրող: Գնահատում և կարևորում ենք այս համագործակցությունը: Երեխաների համար շատ կարևոր է հանրության ուշադրությունն ու աջակցությունը»,- ասել է Էսթեր Դեմիրճյանը՝ հավելելով,  որ կռունկների մի մասը պատրաստվել է Դիլիջանի դպրոցում, մի մասը «Հիկարի» կենտրոնում, մի մասն էլ արյունաբանական կենտրոնում:

«Խորհրդանշական օր է, որը նվիրված է եղել ճապոնացի այն երեխաներին, որոնք Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում աղետից հետո հիվանդացել են լեյկեմիայով: Բուժման ընթացքում երեխաներից մեկը որոշել է, որ կռունկներ պետք է սարքի, և այդ կռունկները պետք է ուղարկի տարբեր ծիրեր, և հազարերորդ  կռունկն ուղարկելուց հետո Աստված նրան պետք է առողջություն տար: Այս լեգենդի վրա է հիմնված այսօրվա հանդիպման առիթը: Կուզեմ, որ հայ երեխաները, ովքեր այս օրերի ընթացքում փորձեցին նմանվել իրենց ճապոնացի բախտակիցներին, Աստված նրանց բոլորին առողջություն տա»,- ասել է Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները: Միջոցառման ավարտին Աննա Հակոբյանը շրջել է նաև կենտրոնով, շփվել քաղցկեղով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ, նրանց նվիրել օրիգամիից պատրաստված կռունկ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP