Ինքնաթիռի ուղևորը երկու անգամ վճարել է բորբոսնած սննդի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Ինքնաթիռի ուղևորը երկու անգամ վճարել է բորբոսնած սննդի համար

22:29 16.06.2019

United Airlines ավիաընկերության ուղևոր Ջեյմի Լունդեն ստիպված է եղել երկու անգամ վճարել բորբոսնած սննդի համար: Այս մասին տղամարդը պատմել է ինստագրամյան իր էջում:

Ջեյմի Լունդեն Դենեվրից Լոս Անջելես էր թռչում United Airlines ավիաընկերության ինքնաթիռով: Տղամարդը բորտուղեկցորդից սնեյք է գնել, որի հետ մատուցվում է նաև հումուս: Բացելով սնունդը՝ տղամարդը արձանագրել է, որ այն բորբոսնած է:

Լունդեն կանչել է բորտուղեկցորդին, որը ոչ թե վերցրել է բորբոսնած սնունդը, այլ ուղևորի քարտը: Տղամարդը մտածել է, որ գումարը հետ են վերադարձնում, բայց պարզվել է, որ նա սննդի համար կրկին գումար է գանձել:

Համացանցի օգտատերերը ապշած էին United Airlines-ի պահվածքից: Նրանցից ոմանք տղամարդուն խորհուրդ են տվել դիմել դատարան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին

13:11 20.05.2024

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին

Այս պահին. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարի ելույթին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել այս հղմամբ՝ https://www.iaea.org/events/icons2024 ...

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

09:53 20.05.2024

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

Իրանը սկսել է նախագահական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը, հայտնում է Tasnim գործակալությունը։ Վթարի վայրում աշխատանքներ են տարվում մարմինների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է ժայռին։ ...

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

09:47 20.05.2024

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և մահացած Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ընտանիքին և նշել նրա ներդրումը Հնդկաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման գործում: «Խորապես վշտացած և ցնցված եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահից: Նրա ներդրումը Հնդկաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում միշտ կհիշվի: Հնդկաստանը կանգնած է Իրանի կողքին այս […] ...

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

09:29 20.05.2024

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ստույգ ժամի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր երկրի հյուսիս-արևմուտքում կործանված Ռաիսիի ուղղաթիռի և բոլոր ուղեւորների մահվան մասին։ ...

Fars գործակալությունը լուսանկար է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից

09:25 20.05.2024

Fars գործակալությունը լուսանկար է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից

Fars գործակալությունը իր Telegram ալիքում հրապարակել է լուսանկար Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրից։ «Ավելի վաղ` որոշ լրատվամիջոցներ տարածել էին լուսանկար, որը, ենթադրաբար, նախագահական ուղղաթիռի կործանման վայրից էր, որտեղ երևում էր, թե ինչպես են փրկարարները այրվող բեկորները դուրս հանում: Սակայն, իրականում, այդ լուսանկարը 2020 թվականի ապրիլին է՝ Թեհրան թռչող ուսումնական ինքնաթիռի վթարի վայրից»,-նշված է […] ...

Ով է փոխարինելու Իրանի նախագահին այդ պաշտոնում

09:04 20.05.2024

Ով է փոխարինելու Իրանի նախագահին այդ պաշտոնում

Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում նրա լիազորություններն անցնում են առաջին տեղակալին։ 2021 թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Մոհամմադ Մոհբերը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն […] ...

BACK_TO_TOP