11:38 14.06.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակ է գնացել: Հիմքում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջոնորդությունն է, որը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր դատավոր Արմեն Դանիելյանի մոտ:
«Դատախազությունը շահագրգիռ սուբյեկտ է, ես հաստատ ասել չեմ կարող, բայց չեմ բացառում, որ դատախազությունն այս առիթն օգտագործի, քննություն նախաձեռնի և այն ավարտի՝ քրգործ հարուցելը մերժելու որոշմամբ, որ հետո՝ տարիներ անց, կամ գուցե ավելի շուտ, արդեն համապատասխան քրգործ հարուցելը լինի բացառված, որովհետև 2019-ին արդեն կայացված է եղել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում»,- ասաց նա:
Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները կասկածելի են համարում այն հանգամանքը, որ երկու գործի քննությունն էլ նույն դատավորին է մակարգրվել:
Խորհրդակցական սենյակ գնացած դատարանը որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։15-ին։
10:12 15.06.2025
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր10:00 15.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացելԼեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...