Ի՞նչ պայմանով դատախազները կմիանան Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Ի՞նչ պայմանով դատախազները կմիանան Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդություններին

17:55 14.06.2019

Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Պաշտպանների կողմից ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը  մերժվել է: Դատական նիստը վերսկսելուց հետո, սակայն, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասել է, որ ինքն ասելիք ունի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի վերաբերյալ և կասկածներ, որ նա անաչառ չի կարող լինել, քանի որ դատավոր է նշանակվել հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Սաֆարյանն ասել է, որ Դանիելյանը եղել է նախկին իշխանությունների կամակատարը:

Սեդա Սաֆարյանը դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի համար հերթական միջնորդությունն է ներկայացրել: Դատախազներն այսպիսի կարծիք են հայտնել:

«Մենք հասկանում ենք, որ դուք էլ եք քաջ գիտակցում, թե ինչ գործի հետ գործ ունենք և ինչ որոշում պետք է կայացնենք: Հիմա համոզմունքի հետ կապված: Եթե նախկինում ձեր կայացրած դատական ակտերը, որոնք մեծ հաշվով վերաբերում են մեկ իրադարձությանը, ձեզ մոտ ձևավորել են մի համոզմունք, որը չեք փոխի՝ անկախ նրանից, թե սույն գործով ինչ փաստական տվյալներ կգնահատեք, էս պարագայում իսկապես խնդիր կա, և մենք էլ կմիանանք ինքնաբացարկի միջնորդությանը: Բայց, եթե դուք նախկինում էլ եք փաստական տվյալները գնահատել, ներկայումս էլ, եթե կասկածը կփարատեք և մեզ կվստահեցնեք, որ ձեր ձեռքի տակ գտնվող փաստական տվյալները կգնահատեք ապացույցների ազատ գնահատման սկզբունքով և կաշկանդված չեք լինի նախկինում ձեր կայացրած դատական ակտերով, էս պարագայում  մենք կգտնեք, որ ձեր ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն է»,- ասել է դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Դատարանը գնացել է ընդմիջման՝ ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP