17:15 14.06.2019
Դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նաև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Նա ասել է, որ Դանիելյանն ուղիղ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ:
Դատարանն ընդմիջման է գնացել, երբ վերադարձել է, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ևս ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին: Միջնորդությունը ներկայացվել է գրավոր, քանի որ Խուդոյանը բացակայում է երկրից: Պաշտպանական կողմը հայտարարել է, որ ինքնաբացարկի ևս երկու միջնորդություն է ներկայացնելու:
Միջնորդություններից մեկը ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն է ներկայացրել՝ ասելով, որ այսօրվա քննության առարկան միայն Ռոբերտ Քոչարյանին ու այլ անձանց չի վերաբերում, այլ ազատության սկզբունքին, ազատության կանխավարկածին: Երբ Թորոսյանն ավարտել է իր ելույթը, դահլիճից ծիծաղ է հնչել, ինչն անարձագանք չի թողել դատավորը Արմեն Դանիելյանը:
«Շատ ներողություն, ովքե՞ր են ծիծաղում, ինչ-որ ծիծաղելու բան կա՞, դատական գործընթաց է ընթանում, ինչո՞ւ եք ծիծաղում, խանգարում: Ձեր ուշադրությունը բևեռում եմ այս անգամ, հաջորդ անգամ դատարանը …»,- Դանիելյանը չի հասցրել ավարտել խոսքը, քանի որ տեղից արձագանքել են: Դատավորը բարձր տոնով հորդորել է չխոսել:
«Մի´ խոսեք, մի´ խոսեք, դատական նիստի դահլիճում պահպանվում է լռություն: Եթե խորհրդակցելու, քննարկելու խնդիրներ կան, ժամանակ կտրամադրենք, որպեսզի ձեր իրավունքները լիարժեք իրականացնեք: Առանց նախագահողի թույլտվության այլևս չխոսեք: Բոլորիդ ուշադրությունը բևեռում եմ, հաջորդ անգամ դատարանը կկիրառի իր ձեռքի տակ եղած գործիքակազմը և նույն նիստում կհնչի համապատասխան որոշում՝ նախազգուշացնելու վերաբերյալ: Աշխատեք էդպես չլինի, փոխադարձ հարգանքի մթնոլորտում փորձեք մեզ հետ աշխատանքները կազմակերպել: Պարոն Թորոսյանը լուրջ հարց է քննարկում, իսկ դուք ծիծաղում եք, ինչպե՞ս կարելի է»,- ասել է նախագահող դատավորը:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...