17:29 14.06.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել ոչ միայն պաշտպանները, այլև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի համար հերթական միջնորդությունը ներկայացրել՝ ասելով, որ նա եղել է նախկին իշխանությունների կամակատարը և ուղիղ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ այն հանգամանք, որ դատավորը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, հիմք չէ նրան միջնորդություն ներկայացնելու, ինքն այդ միջնորդության հիմքում այլ կասկածներ է դնում: Ալումյանը հորդորել է դատավորին գնալ ինքաբացարկի:
«Հարգելի´ դատարան, ես Ձեզ վստահում եմ, միշտ վստահել եմ Ձեզ, բայց հիասթափված եմ դուրս եկել ձեր բոլոր դատական նիստերից: Էսպիսի մի ընդունված կարգ կա: Երբ կոլեգային պատմում ես, թե ինչպես ընթացավ դատական նիստը, քեզ հարցնում են` ինչպե՞ս պահեց քո նկատմամբ դատավոր Դանիելյանը՝ ընդգծված հարգալի՞ց վերաբերմունք դրսևորեց, թե՞ ոչ: Երբ ասում ես՝ առավել, քան ընդգծված հարգալից դրսևորում եղավ, ասում են՝ ուրեմն մերժել է, ուրեմն ի վնաս ձեզ որոշում է կայացրել: Եվ, իրոք, նրանք ճիշտ են, մենք դա նկատել ենք: Դուք կարող եք իջնել, սեղմել փաստաբանի ձեռքը և ասել, թե որքան եք հարգում այդ փաստաբանին, այդ պահից մենք իմանում ենք, որ դուք որոշումը կայացրել եք մինչ խորհրդակցական սենյակ մտնելը` նախքան պաշտպանական կողմի կամ դատախազի կարծիքը լսելը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Սահակյանը:
21:03 30.07.2025
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ումԱթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...
20:54 30.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...
20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...