18:07 14.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող նիստի ժամանակ միացավ նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի բացարկի միջնորդությանը, որ ներկայացրել էր Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ միանո՞ւմ է ներկայացված միջնորդությանը:
«Ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, որովհետև նա էլ ինձ պես ծանոթ չէ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է անում: Բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահության ժամկետի ավարտվելուց հետո: Չեմ բացառում, որ որոշ գործերում կարող է՝ սխալներ եղել են, հետևաբար, չմտնելով բովանդակության մեջ, բայց ծանոթ լինելով այս քրեական գործին, որն ուղղակի ամբողջությամբ «կարած» գործ է: Մենք դեռ հասնելու ենք դրան, բայց ելնելով այս ամեն ինչից և Ձեր նկատմամբ հնչած անվստահության կարծիքներից, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ձեր յախան թափ տվեք էս գործից, սրանից լավ հոտ չի գալիս»,- ասաց Քոչարյանը՝ դիմելով դատավորին:
Երկրորդ նախագահն ընդգծեց՝ այս ամենից լավ հոտ չի գալիս, նա նշեց, որ այս գործը «սարքելու», «կարելու» համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու, ընդ որում, շատ խիստ: Նա անդրադարձավ նաև փաստին, որ դատավոր Արմեն Դանիելյանին ինքն է նշանակել:
«Անկեղծ, պետք է ասեմ՝ ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքի պատճառով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա: Դա լավ բան չէ, տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ եք ձեռք բերել: Այս գործը Ձեր թափի գործը չի»,- նշեց նա:
Քոչարյանը նաև տեղեկացրեց՝ գործի նկարագրական մասն ամբողջությամբ չի համապատասխանում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 2008 թ. մարտի 1-ին:
21:03 30.07.2025
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ումԱթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...
20:54 30.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...
20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...