Նիկոլ Փաշինյանը թվարկեց Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի քանի փաստ, որ արել է ՔՊ-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Նիկոլ Փաշինյանը թվարկեց Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի քանի փաստ, որ արել է ՔՊ-ն

10:44 16.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է, առաջինը եղել է հիմնադիր համաժողովը, որն անցկացվել է 2015 թվականի մայիսի 30-ին: 2-րդ արտահերթ համաժողով մենք անցկացրել ենք Գյումրիի և Վանաձորի ընտրություններում 2016 թվականի աշնանը մեր կրած պարտությունից հետո: Կուսակցության վարչությունն իր վրա վերցրեց պարտության ողջ պատասխանատվությունը և հրաժարական տվեց, տեղի ունեցան վարչության արտահերթ ընտրություններ: Սա, ի դեպ, աննախադեպ երևույթ էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 3-րդ համաժողովն էլ անցկացվեց՝ աննախադեպ իրադարձություն կյանքի համար:

«2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը ձևավորվեց կուսակցության համաժողովում պատվիրակների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում, դրան նախորդեց կուսակցության թեկնածուների ներկուսակցական քարոզարշավը: Նման բան նույնպես Հայաստանի պատմության մեջ չէր եղել»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ 4-րդ համաժողովն էլ կայացավ 2019 թվականի փետրվարին, երբ տեղի էր ունեցել 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը:

«Մենք հաղթել էինք խորհրդարանական արտահերթ ընտրություններում, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխող ուժ էր ՀՀ-ում: Փետրվարին տեղի ունեցածը կարելի էր համարել աշխատանքային համաժողով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։
 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը Ուկրաինային է 1200 զինվորի մարմին

16:16 15.06.2025

Ռուսաստանը Ուկրաինային է 1200 զինվորի մարմին

Կիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

15:56 15.06.2025

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

15:45 15.06.2025

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ Արաղչի

15:30 15.06.2025

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ Արաղչի

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) հատեց միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով միջուկային օբյեկտների վրա։ Սա միջազգային իրավունքի չափազանց լուրջ խախտում է, որն արգելված է ցանկացած հանգամանքներում», – ընդգծել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ Իսրայելը «չի ճանաչում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

15:05 15.06.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Հունիսի 15-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Հունիսի 15-ին՝ ժամը 02:01-ին, 4105 արևային բծերի խմբում գրանցվել է M6.8 մագնիտուդով 18 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ բռնկումը վտանգավոր չէ Երկրի համար, բայց «այս ամսվա ամենաուժեղն է»։ Բացի այդ, նշվում է, որ […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:45 15.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...

BACK_TO_TOP