16:10 17.06.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր շարունակվել է նախորդ նիստին անավարտ մնացած հարցերի քննարկումը: Մասնավորապես անդրադարձ է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագծերին: Գրեթե նույնաբովանդակ նախագծերից հանձնաժողովը նախապատվությունը տվել է ԱԺ նախագահի նախագծին:
Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված նախագծին սպասում էին դեռ նախորդ նիստին, սակայն հարցերը շատ էին, քննարկումները՝ երկարատև, ուստի նրան հերթ հասավ միայն այսօր: Բայց Միրզոյանից առաջ Սերգեյ Բագրատյանն ասելիք ուներ, երկու նախագիծ ներկայացնելու էր եկել` մեկը` ՏՄՊՊՀ, մյուսը՝ ՀԾԿՀ-ի անդամների ընտրության կարգի վերաբերյալ: Առաջարկում է հանձնաժողովների անդամների գոնե փոքրամասնությանը առաջադրելու իրավունքն իրենց, այսինքն՝ ընդդիմությանը տալ:
Նախագծի շուրջ հարակից զեկուցող իմքայլական Աննա Կարապետյանը մի շարք դիտարկումներ արեց ու ի վերջո առաջարկեց դեմ քվեարկել: ԱԺ նախագահն իրավունք չունի նախագիծ ներկայացնել, ուստի Արարատ Միրզոյանը որպես պատգամավոր է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել: Նրա առաջարկը ևս նշված երկու մարմիններում հանձնաժողովի անդամների առաջադրման կարգին էր վերաբերում՝ հետևյալ տարբերությամբ:
Վարդանյանը հրապարակեց Սիմոնյանի գրավոր դիտարկումները, հանձնաժողովը դեմ արտահայտվեց, իսկ կառավարության ներկայացուցիչն էլ ներկայացրեց բանավոր առաջարկությունները: Իմքայլականներից բաղկացած հանձնաժողովը միաձայն կողմ արտահայտվեց Արարատ Միրզոյանի նախագծին:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...