2007-ին կար լրագրողների մի աստղաբույլ, որոնց մեջ ես համարում եմ Նիկոլին, ինձ. Ն․Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

2007-ին կար լրագրողների մի աստղաբույլ, որոնց մեջ ես համարում եմ Նիկոլին, ինձ. Ն․Զոհրաբյան

23:56 17.06.2019

«2007 թ․-ին կար լրագրողների մի աստղաբույլ, լավագույն լրագրողների, որոնց մեջ ես համարում եմ Նիկոլին, ինձ, մենք կարողանում էինք քաղաքական պրոցեսներ ուղղորդել: Ես հասկացա մի բան, որ եթե ես,որպես լրագրող, իմ հոդվածներով կարող էի քաղաքական գործընթացներ ուղղորդել, մտածեցի, թե ինչու չլինեմ քաղաքականության մեջ»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց այն հարցին, թե ինչու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երբեք խորհրդարանում հարց չի ուղղում վարչապետին և ասաց, որ ինքը ևս որևէ վարչապետի (բացառությամբ Տիգրան Սարգսյանի) հարց չի ուղղել.

«Եթե ես հարց ունեմ կառավարությանը, ես գրավոր գրում եմ կառավարությանը, եթե չեմ ստանում պատասխանները, ապա դիմում եմ կառավարությանը, եթե ինձ պատասխանները չեն գոհացնում, ապա հանդես եմ գալիս հայտարարությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

20:40 10.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

Մայիսի 6-11-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում  գտնվող նախագահ  Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին և ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդին: Նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափելու համար

19:30 10.05.2024

Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափելու համար

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ, հիշեցնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, […] ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է․ ԱԳՆ

19:16 10.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է․ ԱԳՆ

Ալմաթիում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների միջև հանդիպումն այսօր ավարտվել է»,- նշել է Բադալյանը։ Ալմաթիում մայիսի 10-ին մեկնարկել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։ ...

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների անձնակազմերին են ներկայացվել հիմնարկների պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

19:11 10.05.2024

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների անձնակազմերին են ներկայացվել հիմնարկների պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանին։ Շնորհավորելով Ռոբերտ Թամարյանին՝ ծառայության պետը մաղթել է նրան արդյունավետ ծառայություն և հույս հայտնել, որ վերջինիս գլխավորությամբ ու […] ...

Հանրային քննարկման հրավեր՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

18:54 10.05.2024

Հանրային քննարկման հրավեր՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպություններին հրավիրում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն […] ...

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

18:40 10.05.2024

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

Մայիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում ՊՆ ՄԻԲԿ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների տարեկան հաղորդման վերաբերյալ, որին մասնակցում էին ՊՆ և ԳՇ համապատասխան ստորաբաժանումների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորական ծառայությանը վերաբերող իրավակարգավորումներին, դրանց անհրաժեշտ […] ...

BACK_TO_TOP