23:50 17.06.2019
Այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» քննարկման թեման եղել է ՇՊՀ -ի հավանական լուծարման կամ միավորման հարցը: Խնդիրը ակտուալ դարձավ մի քանի օր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո:
«Նախարարի արած հայտարարությունը ես մեկնաբանել չեմ ցանկանում, որովհետև մարդն արել է հայտարարություն, իսկ ես շատ ուշադիր եմ կարդացել յուրաքանչյուր բառն ու տառը: Էնտեղ հնչում է «եթե» բառը, որը էս պարագայում շատ կարևոր է, էնտեղ հնչում է «ս» տառը՝ բոլորս, որը ևս շատ կարևոր է»,- ասել է ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:
«Եղել է նախարարի էմոցիոնալ հայտարարությունը, որովհետև ՇՊՀ-ն այնտեղ չէ, ինչպես ներկայացնում է նախարարը, այնտեղ էլ չէ, ինչպես ներկայացնում են շատ դասախոսներ: Էն շեշտադրումները՝ 85 տարվա բուհը, շուտով 90-ը բոլորող բուհը, բաժակի վրա լավ արտահայտություններ են, իրականության մեջ բուհում առկա վիճակը էդ 85 տարեկանի հետ ինչ կապ ունի»,- մեկնաբանել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Սեյրան Մարտիրոսյանը:
«Դուք չեք կարող լուծարել մեր բուհը, հենց այնպես խփել մեկ այլ բուհի հետ, որովհետև ամեն բուհ ունի իր մշակույթը, ունի իր տեսլականը և մենք պարտավոր ենք քննարկել, երկխոսել և մեկս մյուսիս հիմնավորել անհրաժեշտությունը միավորման, հակառակ դեպքում միավորման անհրաժեշտությունը հենց այնպես մեկի ցանկությամբ չի լինում»,- իր կարծիքն է արտահայտել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը, որն իր այս տեսակետը պնդել է նաև նախկին նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ ևս:
Այսօրվա քննարկման մասնակիցները այս համատեքստում խոսել են բուհում տիրող վիճակի մասին և կարծիքներ հայտնել ռեկտորի պաշտոնի համար հայտարարված երկու մրցույթների չհաջողված ելքի մասին, որոնց արդյունքում այդպես էլ թեկնածուներից և ոչ մեկը ռեկտոր չընտրվեց:
Հենց այդ ընթացքում էլ համացանցում քննարկվեց այն տարբերակը, որ հոգաբարձուները կանխամտածված ռեկտոր չեն ընտրում, որպեսզի Գյումրիում բուհերի միավորման գործընթաց սկսվի, իսկ միավորված բուհի ռեկտոր կդառնա Արայիկ Հարությունյանի ընկեր Կարեն պետրոսյանը: SHANTNEWS-ի հարցմանն ի պատասխան՝ Կարեն Պետրոսյանն այս խոսակցությունները համարել է անհիմն:
«Ես այդ պրոցեսում որևէ ակտիվ դերակատարում չեմ ունեցել և այս պահին էլ չունեմ, և ես չգիտեմ, արդյոք նմանատիպ գործընթաց, ըստ էության, կա, թե չէ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի օրակարգում չկա հարց, որ ինքը դառնա առաջատարը բուհերի միավորման գործընթացում»,- ասել է Կարեն Պետրոսյանը:
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը նշել է, որ այդ խոսակցությունները տարածողներին պատասխանատվության ենթարկելու ժամանակ չունի, իսկ ինքը ազդեցություն ունենալ չի կարող Հոգաբարձուների խորհրդի անդամների, պատգամավորների վրա, որ մրցույթների ժամանակ դիտավորյալ ռեկտոր չընտրեն ու իր համար ենթադրյալ միավորված բուհերի ռեկտոր դառնալու հնարավորություն ստեղծեն:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...