Այսօր քաղաքապետն անցավ բոլոր թույլատրելի սահմանները․ Թեհմինա Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+26.09 oC

Այսօր քաղաքապետն անցավ բոլոր թույլատրելի սահմանները․ Թեհմինա Վարդանյան

22:56 17.06.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, որ քաղաքացիները ուրախ են։ Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, երբ մարդիկ իրենց լավ են զգում։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք,որ այսօր ազատություն է։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք, որ այսօր թափանցիկ ընտրություններ են տեղի ունենում։ Ես հասկանում եմ, որ այդ ամենը ձեզ նյարդայնացնում է…»
Վերը նշվածը բառացի մեջբերում է Հայկ Մարությանի խոսքերից՝ ուղղված ինձ։

Ուզում եմ քաղաքապետին հիշեցնել՝ երբ նա իր դերասանական գործունեությունն էր ծավալում, ուրախացնելով, ինչպես ինքն է նշում ժողովրդին, ինչին վերաբերվել եմ մեծագույն հարգանքով, ես և իմ ընտանիքը շուրջ 20 տարի փողոցներում և ոստիկանական բաժանմունքներում պայքարել ենք կոռումպացված ու չընտրված իշխանությունների դեմ, պայքարել ենք ազատության համար, պայքարել ենք ամենաթողության դեմ… Ու այսօր, հասկանալի հանգամանքների բերումով քաղաքագլուխ դարձած անձը, ով, ի դեպ, իր քաղաքական թիմին անդամակցել է հետհեղափոխական շրջանում որոշ նկրտումներից ելնելով և, փաստորեն, լուրջ ակնկալիքներ ունենալով, ինձ մեղադրում է վերը նշված կետերում։ Մարդ, ով վերջին 20 տարին քաղաքականապես լուռ էր, ում պայքարը եղել է հասարակական դաշտում՝ «Էլեկտրիկ Երևան», «100 դրամների ակցիա» և այլն։  Մարդ, ում հետագծի մասին դեռ կխոսեմ…

Այսօր քաղաքապետն անցավ բոլոր թույլատրելի սահմանները, փորձելով հերթական մանիպուլացիան անել և հերթական դիվիդիենտները հավաքել։

Ընտանիքում, երբ երեխան չարություն է անում, դիմում են ծնողներին։ Պրն. վարչապետ, Դուք քաղաքական թիմի առաջնորդ եք, Դուք, դե ֆակտո, Ձեր քաղաքական թիմի հայրն եք։ Ամենայն հարգանքով վերաբերվելով Ձեր անձին, խնդրում եմ ճիշտ ուղի ցույց տվեք Ձեր թիմի անդամներին։ Հորդորեք նրանց՝ խոսելուց առաջ հաշվի նստել այն հանգամանքի հետ, թե ով որտեղից է եկել և ուր է գնում։ Ես տարիներ շարունակ, Ձեզ հետ լինելով նույն պայքարի դաշտում, չեմ մտածել, որ մի օր Ձեր քաղաքական թիմի նորելուկ անդամը իրեն թույլ կտա նման արտահայտություններ և մեղադրանքներ անձիս հետ կապված։

Կից տեղադրում եմ Հայկ Մարությանի Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանն անդամակցելու դիմումն իր խորագրով։

Պրն. Մարությա՞ն, «կաշը գնաաաաց»-ը սա՞ նկատի ունեիք»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

23:32 31.07.2025

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

23:19 31.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...

BACK_TO_TOP