Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ կոպիտ եմ ասելու. Քոչարյանի գործով դատական նիստը թեժ է անցնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ կոպիտ եմ ասելու. Քոչարյանի գործով դատական նիստը թեժ է անցնում

16:32 18.06.2019

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը փաստաբաններին թույլ չտվեց միջամտել դատական նիստին, ելույթ ունենալ՝ նշելով, որ նման հնարավորություն կտրվի, երբ պատեհ պահը գա:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նիստն ընթանում է անհասկանալի դատավարական կանոններով, ապա շեշտեց.

«Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ շատ կոպիտ եմ ասելու»:

Դատավորն արձագանքեց.

«Մատն ինձ վրա՞ եք թափ տալիս»:

Նա կրկին նշեց՝ երբ պատեհ պահը կգա, փաստաբանին հնարավորություն կընձեռեն իր նկատառումներն արտահայտելու:

«Իմ դիտարկմամբ՝ էդ փուլը չէ: Երբ Դուք Ձեր իրավունքներն իրացնում էիք, ես Ձեզ շատ ուշադիր լսում էի, հիմա նկատառումներ հայտնելու փուլը չէ, ես մեկից ավելի անգամ այդ հարցին չեմ անդրադառնալու»,- ասաց Դանիելյանը:

Ալումյանը շեշտեց՝ առարկություն ունի:

«Չեմ նստելու, մինչև չառարկեմ»,- ասաց փաստաբանը:

Դանիելյանը փաստաբանների պահվածքը գնահատեց որպես «դատարանի բնականոն աշխատանքը խաթարելուն ուղղված» քայլ: Նա հանդարտվելու կոչ արեց, նորից հիշեցրեց՝ պատեհ պահի նրանց արտահայտվելու հնարավորություն կտա:

«Էդ պատեհ պահը չորս օր է՝ չեկավ»,- արձագանքեց Ալումյանը:

Դատական նիստն ընդմիջվեց տասը րոպեով, մինչև կրքերը հանգստանան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:18 09.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48 75 առանձնատներ, Ռոստոմի փ. 29 շենք և 20-33 առանձնատներ, Եր․ Քոչարի փ. 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Կողբացի փ. 1, 1ա, 2, 2ա, 3, […] ...

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

20:12 09.06.2025

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

19:40 09.06.2025

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...

BACK_TO_TOP