Հայհոյող տղամարդկանց և ֆեյքերի մարտական բանակն առաջնագծից հետ կանչել է պետք․ Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+19.09 oC

Հայհոյող տղամարդկանց և ֆեյքերի մարտական բանակն առաջնագծից հետ կանչել է պետք․ Զոհրաբյան

17:45 18.06.2019

Ամերիկյան կազմակերպություններից մեկը ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույց է պատրաստում բոլոր երկրներում հասարակությունների հավաքական բարդույթների մասին։ Այդպիսի հետազոտություն արվել է նաև Հայաստանում, ինչի մասին ասաց ու արդյունքները այսօր Ազգայինն ժողովում ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Եվ պարզվել է, որ սոցիալական ցանցերում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող իրական օգտատերերը ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները, իսկ տղամարդիկ՝ հայհոյող տղամարդիկ, Ֆրոյդից բացի, տառապում են նաև Էդիպի կոմպլեքսով։ Հայհոյանքով սուբլիմացվող հայ համքարության մի մասը ապրում է Հայաստանում, իսկ մի շատ ավելի ագրեսիվ մասը, ինչպես հումորով նկատել է հայաստանյան խմբագիրներից մեկը, ապրում է Գլենդել-նա-Դոնուում։ Այս խավի մոտ անվրեպ աշխատում է Պավլովյան բնազդը։ Նրանք տեքստ չեն կարդում, բանական միտքը կամ վերլուծությունը նրանց համար հավասարազոր են հին մայաների սեպագրերին։ Բանական միտքը նրանց դասակարգային թշնամին է»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստան նետված հիբրիդային պատերազմի մաս է նաև հենց այդ ամենը, ինչը չեն հասկանում սոցցանցերում հայհոյողները։ Ավելին, ըստ նրա, Հայաստանում պտտվում է ներքին թշնամու ուրվականը։

«Կանգ առնել է պետք ու հայհոյող տղամարդականանց և ֆեյքերի մարտական բանակը առաջնագծից հետ կանչել է պետք, ատելության և անհանդուրժողականության կարմիր գիծը այլևս վաղուց հատված է»,- ասաց Զոհրաբյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. գնդապետ Վահագն Խաչատրյան

10:05 10.05.2024

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. գնդապետ Վահագն Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է ատեստավորման քննությունների գերազանցիկին՝ գնդապետ Վահագն Խաչատրյանին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար,  Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

20:50 09.05.2024

Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար, Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հաղթանակի օրվա խորհրդին, օրվա հետ կապված տարբեր զգացողություններին, հասարակության պառակտվածությանը, անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը: Ռուբեն Բաբայանը խոսել է նաև ներքաղաքական իրադարձություններից, սահմանազատման և «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը վերաբերող թեմաներից: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, այս վեճի մեջ իշխանությո՞ւնն […] ...

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

18:19 09.05.2024

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

79 տարի առաջ Մեծ հայրենականում տարած հաղթանակը Հայաստանում այսօր հատկապես վառ է 44 վետերան պապիկ-տատիկների հիշողություններում: Նրանց մի մասն արդեն տարիների հետևում դար է թողել: Մեծ մասն այսօր ունի հենաշարժողական խնդիր. զբոսայգի եկած վետերան ընկերները բոլոր ընկերների անունից են խոնարհում ծաղիկներ, խոնարհվում և բոլորիս կոչ անում փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը, միշտ […] ...

ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով

16:20 09.05.2024

ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերով տարածվող լուրերին, թե ոստիկաններն Աբովյանում փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու հասնել Երևան՝ մասնակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է․ «Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի մասնակիցների […] ...

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

14:33 09.05.2024

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

Մոսկվան և Երևանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հավելել է նա։ ...

Ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը ՀՀ մարզերում և «Զվարթնոց» օդանավակայանում. Հայկ Կոնջորյան

11:36 09.05.2024

Ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը ՀՀ մարզերում և «Զվարթնոց» օդանավակայանում. Հայկ Կոնջորյան

ՀՀ ԱԺ ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ […] ...

BACK_TO_TOP