19:47 18.06.2019
Խարկովաբնակ հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի՝ լուսամուտից նետվելու դեպքով իրավապահները մի քանի օր է՝ զբաղվում են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը նշեց.
«Իրավապահները վստահեցնում են՝ արդյունքը կլինի ճիշտ և արդարացի, նրանք հարցը կլուծեն, մենք կստանանք պատասխաններ»։
Հարությունյանը շեշտեց՝ պետք չէ հապճեպ եզրակացություններ անել, պատմեց՝ Արթուրը նախապես ասում էր, որ ազգությամբ ադրբեջանցի այդ տղաները սկսել են իրեն հարվածել, այդ պատճառով է ընկել լուսամուտից:
«Վատ է, որ այդ մասին անմիջապես չեն հաղորդել մեզ. մեր ընկերն այդ հիվանդանոցում էր, նա իմացել է այդ մասին և մեզ տեղեկացրել: Ես ուղղակի ուզում եմ խնդրել՝ շատ լրատվամիջոցներ փորձում են սրացնել կատարվածը՝ վերնագրելով «ադրբեջանցիների խումբը պատուհանից գցել է հայ տղայի», ինչը սխալ է, առայժմ ավելի լավ է խուսափել այդ սուր վերնագրերից, սպասել իր՝ Արթուրի և իրավապահների ներկայացրած տարբերակին»,- ասաց նա:
Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրենը մեջբերեց Արթուրի պատմածից՝ կասկածել է, որ ինչ-որ բան են ուզում «գցել» իր սենյակ, ու քանի որ սկսել են տարօրինակ պահվածք դրսևորել, ինքը սկսել է կասկածել, ամեն ինչ այդ պատճառով է եղել: Հարությունյանն ասաց՝ Արթուրը սպորտսմեն է, սամբոյի Ուկրաինայի բազմակի չեմպիոն, այսինքն՝ հաստատ թմրամոլ չէ:
«Նա երեք շաբաթից պետք է Եվրոպայում մրցումների մասնակցեր, ուստի ասել, որ թմրանյութ կարող էր օգտագործել՝ սուտ է, դա անհնար է: Ցավոք, նրա արյան մեջ ինչ-որ բան են գտել, նա անմիջապես եկել է, անալիզներ հանձնել, բայց պատմել է, որ, հնարավոր է, ինչ-որ բան են լցրել բաժակի մեջ, խմել է: Նա եկել է իր սենյակ, վատ զգացել, հետո այդ տղաներն եկել են իր սենյակ»,- պատմեց նա:
Հարությունյանն ասաց՝ Արթուրը խոսում է, ամեն ինչ կարգին է, հիմա բուժզննություն է անցնում, իրեն դեռ ամսի 13-ին ասել են՝ ամեն ինչ, ինչ պետք է անել, կանեն, եթե բուժման ուղարկելու կարիք լինի, կանեն: Միության անդամները կապի մեջ են Արթուրի հետ: Հարությունյանն ասաց՝ նա կոտրված չէ, առողջական վիճակում դրական միտում կա, արդեն կենաց-մահու հարց չէ, Արթուրին տանջող գլխավոր հարցն է՝ արդյոք կկարողանա՞ շարունակել սպորտով զբաղվել, քանի որ շատ ամբիցիոզ է:
Հարցին՝ արդյո՞ք Արթուրի հետ կոնֆլիկտի մեջ մտած ադրբեջանցի տղաներին ոստիկանությունը հայտնաբերել է, Հարությունյանը պատասխանեց, որ նրանց մասին ամբողջ տեղեկությունը կա, նրանց անձնական էջերը կան, դրանցով զբաղվում են իրավապահները, սակայն դեռ որևէ տեղեկություն չեն տալիս, և ամեն ինչ այդպես էլ պիտի լինի, հակառակ դեպքում արդյունք չեն ստանա:
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...