«Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

«Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվել է

23:37 18.06.2019

Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվել է:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արցախ»-ը պաշտոնապես անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ, այս անվան տակ էլ թիմը հանդես կգա Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20թթ. առաջնությունում։

Անցած մրցաշրջանում «Արցախ» ակումբը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հերթական գոլն է խփել «Կոլամբուսի» կազմում

22:50 19.05.2024

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հերթական գոլն է խփել «Կոլամբուսի» կազմում

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Կոլամբուսը» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է «Չիկագոյին»։ Հյուրերի կազմում առաջին գոլը խփել է ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը։ «Կոլամբուսը» 21 միավորով 7-րդն է Արևելյան կոնֆերենցիայում։   ...

«Բայերն»  առաջին անգամ ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

22:13 19.05.2024

«Բայերն» առաջին անգամ ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

Լևերկուզենի «Բայերը» ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը՝ արծաթյա սկուտեղը: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը չեմպիոնությունն ապահովել էր դեռ 29-րդ տուրում: «Բայերը» առաջնությունն անցկացրել էր առանց պարտության և վաստակել 90 միավոր: «Բայերն» առաջին անգամ է տիրանում Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսին: Լևերկուզենի թիմն ավարտվող մրցաշրջանում դեռ ևս երկու տիտղոս էլ կարող է նվաճել, առջևում Եվրոպա լիգայի և Գերմանիայի գավաթի […] ...

Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին

21:33 19.05.2024

Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակի է հասել «Սոչիի» նկատմամբ: «Կրասնոդարի» կազմում 84-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը 2-2 է դարձրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: «Կրասնոդարը» 53 միավորով երկրորդն է, երեք միավոր է զիջում առաջատար Մոսկվայի «Դինամոյին»: «Սոչին» 23 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Ռուսաստանի […] ...

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

21:14 19.05.2024

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դարձել է Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող: Լեհ թենիսիստուհին եզրափակիչում երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյին: 22-ամյա թենիսիստուհու համար WTA-ի մրցաշարերում սա չորրորդ տիտղոսն է այս մրցաշրջանում և 21-րդը՝ կարիերայում: Երկու շաբաթ առաջ Շվյոնտեկը Մադրիդի «Մասթերսի» եզրափակիչում հաղթել էր նույն Սոբոլենկոյին: ...

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

20:11 19.05.2024

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 14-րդ տուրում ընդունել էր «Դիսի Յունայթեդին» և հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում: 90+4-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս եկած էկվադորցի Լեոնարդո Կամպանան: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 31 միավորով առաջատարն է: ...

Պետք չէ անտեսել Մեսսիի տարիքը. Խերարդո Մարտինո

18:27 19.05.2024

Պետք չէ անտեսել Մեսսիի տարիքը. Խերարդո Մարտինո

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին. ««Օռլանդոյի» դեմ խաղը նա բաց թողեց բացառապես ծնկի կապտուկի պատճառով։ Նրան հանգստանալու հնարավորություն տալու մտադրություն չունեի։ Մեսսին իրեն լավ էր զգում, այնուհետև վնասվածք ստացավ և չէր կարողանում ոտքն ամբողջությամբ շարժել։ Նա դեռ չի ապաքինվել։ Վնասված հատվածում դեռ ցավեր ունի։ […] ...

BACK_TO_TOP