ՀՀ գլխավոր դատախազը թվարկել է Քոչարյանի խափանման միջոցի հիմքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

ՀՀ գլխավոր դատախազը թվարկել է Քոչարյանի խափանման միջոցի հիմքերը

14:57 19.06.2019

Շարունակում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է գնահատական իջեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ:

«Զավեշտալի ենք համարում, որ գործն, ըստ էության, քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրում է միայն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները՝ ակնհայտորեն ունենալով նյութերի մեծ ծավալի տարբերություն»,- ասաց Դավթյանը:

Նա նաև հարցադրում արեց՝ ինչպե՞ս կարող էր գործով օբյեկտիվ արդարադատության իրականացմանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չունենար Քոչարյանների ընտանիքի ֆինանսական դրությունը:

Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև խափանման միջոցի հիմքերին:

«Խափանման միջոցի, առավել ևս կալանավորման ընտրությունն ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մենք մեղադրող կողմ ենք բազում այլ գործերով, 1000 անգամ ծանրութեթև ենք անում խափանման միջոցի անհրաժեշտությունը: Սույն գործով պարզ, տրամաբանորեն հավանականությունն առկա՞ է, որ մեղադրյալը կխոչընդոտի դատաքննությանը: Եթե այո, ապա մեր օրենսդրությամբ առկա՞ է որևէ խափանման միջոց, որը կչեզոքացնի այդ ռիսկը: Մեր գնահատմամբ, որը տառը տառին համադրելի է նաև եվրոպական նախադեպային իրավունքին, ավելի քան ողջամտորեն առկա է այդ հնարավորությունը: Պարզագույն փաստարկ ենք բերում. մեղադրյալին մեղսագրված արարքները բարդ, կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ հանցավոր սխեմայի դրսևորում է, որի դերակատարները տվյալ պահին ուղղակի կախվածություն են ունեցել մեղադրյալից»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի վստահեցմամբ՝ պետական ապարատի զգալի մասն «անմիջական ներգրավվածություն է ունեցել հանցավոր գործունեությանը»:

«Նման բարդ սխեմայի պայմաններում, մյուս կողմից էլ քննության ակտիվ ընթացքի առկայությամբ ակնհայտ չէ՞ արդյոք ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիա»,-ասաց նա:

Դավթյանը նշեց, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

BACK_TO_TOP