08:39 20.06.2019
Բրիտանացի զույգը, որ հանգստի էր մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք, չի կարողացել վերադառնալ հայրենիք, քանի որ թուրքական ոստիկանությունը նրանց բռնի ուժով դուրս է բերել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռից։ Այս մասին ահազանգել է բրիտանական մամուլը։
Վերադառնալիս մինչև ինքնաթիռ նստելը զբոսաշրջիկներից մեկը ավիաընկերության ներկայացուցչին տեղեկացրել է, որ ընկույզից և նմանատիպ ընդեղենից մահացու ալերգիա ունի։ Նա զգուշացրել է, որ ալերգիան սկսվում է միայն դրանք ուտելու դեպքում։ Դրանից հետո զույգին թույլատրել են մտնել ինքնաթիռ, տեղավորվել։
Սակայն քիչ ավելի ուշ բորտուղեկցորդը մոտեցել է նրան և հայտնել, որ պետք է իջնի ինքնաթիռից։ Բրիտանացիները հրաժարվել են ենթարկվել այդ պահանջին, ինչից հետո ընկերության ներկայացուցիչները դիմել են իրավապահների օգնությանը։ Զույգը բրիտանական մամուլին պատմել է, որ այդ ժամանակ ինքնաթիռի սրահ են մտել զինված ոստիկաններ, իրենցից խլել են անձնագրերն ու դուրս բերել ինքնաթիռից։
Այս պատմությունից և բարձրացած աղմուկից հետո ավիաընկերությունից արդարացել են, որ ուղևորները նախապես պետք է տեղեկացնեն իրենց՝ նման ալերգիաներ կամ հիվանդություններ ունենալու մասին։
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...