22:04 20.06.2019
Հունիսի 20-ի վաղ առավոտյան Իրանը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցել: Սակայն տեղի ունեցածի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի հայտարարությունները տարբերվում են: Իրանը հայտարարում է, որ դրոնը խոցել է իր երկրի օդային տարածքում, մինչդեռ ԱՄՆ-ի պնդմամբ՝ դրոնը թռչում էր միջազգային օդային տարածքում: Այս միջադեպը է’լ ավելի է սրել երկու երկրների միջև առանց այդ էլ լարված հարաբերությունները:
Իրանի կողմից խոցված MQ4C Triton կոչվող անօդաչու թռչող սարքը կարող է հետախուզական առաքելություն իրականացնել 24 ժամ շարունակ: ԱՄՆ ռազմածովային ուժերը պատվիրել է 68 նման ինքնաթիռ՝ գրեթե 13 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Դրոնի խոցման մասին հայտարարություն է տարածել «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»:
«Հորմուզի նեղուցի արևմտյան հատված վերադառնալիս դրոնը խախտել է Իրանի օդային տարածքը և զբաղվել տեղեկատվության հավաքագրմամբ և լրտեսությամբ: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 4:05-ին, երբ ինքնաթիռը Իրանի երկնքում էր, «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» խոցել է այն», – նշված է հայտարարության մեջ:
Այնուհետև պահապանների կորպուսի ղեկավար, գեներալ-մայոր Հոսեին Սալամին հայտարարել է, որ այս քայլի միջոցով Իրանը նախազգուշական ուղերձ էր հղում ԱՄՆ-ին:
«Ամերիկյան դրոնի խոցումը բաց, պարզ և կտրուկ ուղերձ է, որը նշանակում է, որ Իրանի սահմանները պաշտպանողները վճռորոշ քայլեր կձեռնարկեն ցանկացած օտարերկրյա ագրեսորի դեմ: Մեր թշնամիները կարող են ապահով լինել միայն այն դեպքում, եթե հարգեն Իրանի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և ազգային շահերը: Մենք մտադրություն չունենք կռվելու որևէ երկրի դեմ, սակայն լիովին պատրաստ ենք պատերազմի»,- ասել է Սալամին:
Վաշինգտոնը, սակայն, հերքում է, որ խախտել է Իրանի օդային տարածքը: CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է միջազգային օդային տարածքում՝ Հորմուզի նեղուցի երկնքում:
Տեղի ունեցածի վերաբերյալ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանը շատ մեծ սխալ է գործել», – գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Iran made a very big mistake!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 20, 2019
Սպիտակ տունը հանդիպում է անցկացրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, բանակի հարցերով նախարարի պաշտոնակատար Մարկ Էսփերը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները ավելի են սրվել անցյալ շաբաթ Օմանի ծոցում նավթակիր տանկերների վրա տեղի ունեցած պայթյուններից հետո: Վաշինգտոնը կատարվածի մեջ մեղադրում է Թեհրանին: Վերջինս կտրականապես հերքում է իր առնչությունը պայթյուններին:
Հունիսի 17-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում 1000 հոգանոց լրացուցիչ զորախումբ է տեղակայելու՝ ի պատասխան Իրանի գործողությունների: Ամերիկյան զինուժն արդեն ավիակիր հարվածային խումբ և B-52 ռմբակոծիչներ է ուղարկել տարածաշրջան:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...