19:30 21.06.2019
2 տարվա դադարից հետո այս տարի պետբյուջեից ֆինանսավորում է եղել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի համար: Այն հիմնականում նախատեսում է բարեկարգման աշխատանքների միջոցով ժամանակավոր զբաղվածության ապահովում գրանցված գործազուրկների համար:
Բայց պետական ծրագրում համայնքային բյուջեներից նվազագույնը 10 տոկոսի համաֆինանսավորում է անհրաժեշտ: Շիրակի մարզի համար 12 ծրագրի գումար է հատկացվել, իսկ համայնքներից մի քանիսը հրաժարվել է մասնակցել: Գյումրիում ներկայացված 4 ծրագրերից միայն մեկին է որոշվել ընթացք տալ: Մյուսների համար Գյումրիի ավելի քան 3 մլրդ դրամ կազմող համայնքային բյուջեում մի քանի հարյուր հազար դրամ չի գտնվել:
Գյումրիի Իսահակյան փողոցի պուրակն է, որը նախկինում երբևէ եղած վարձատրվող աշխատանք ծրագրերի ցանկում է եղել: Բայց նորից գործ կա անելու: Ու միակ տարածքն է քաղաքում, որտեղ պետական ծրագրով բարեկարգման աշխատանքներ են սկսվել, այն էլ ժամկետների ուշացումով: Այգում բանվորները անցուղիներ են կառուցում, հետագայում խճապատում են անելու: Իսկ աշխատուժը՝ այս 6 բանվորն է: Նրանք զբաղվածության կենտրոնի գործազուրկներ են, ընդամենը 2 ամիս են աշխատանք ունենալու:
1 ծրագրի համար առավելագույնը պետբյուջեից 1 ու կես մլն դրամ է հատկացվում, որի առավելագույն գումարը՝ մեկ մլն-ից ավելին վճարվում է աշխատավարձ, մնացածը շինանյութի ծախսն է: Օրինակ` այս մեկ ծրագրի համար ամենաքիչը 150.000 դրամ համաֆինանսավորում պահանջվում է տեղական բյուջեից: Բայց համայնքները շահագրգիռ չեն ներդրումներ անել այսպիսի ծրագրերի համար: Գյումրիում և Ախուրյանի տարածաշրջանում 11 ծրագրերից 5-ն է ի վերջո մեկնարկելու: Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի խոսքերով` փոքր համայնքները հիմնականում ծրագրերից հրաժարվել են բյուջեներում այդ ծրագրի համար գումարներ չնախատեսելու պատճառով:
Օրական 5000 դրամ աշխատավարձ է հաշվարկված, թեև սա, այսպես ասած, կեղտոտ աշխատավարձն է: Կենսաթոշակային վճարը չհաշված, բանվորին օրական հասնում է մոտ 4 հազար դրամ գումար: Փոքր գյուղական համայնքների պատճառաբանությունից չի տարբերվել նաև Գյումրիինը: Քաղաքապետարանը հրաժարվել է 3 ծրագրերից՝ բյուջեում գումար չկա բացատրությամբ: Շիրակի մարզպետի տեղակալը բացատրությունը տարօրինակ է համարում, ասում է հրաժարվելուց հետո փորձել են իրենց նախաձեռնությամբ որոշ ծրագրեր առաջարկել Գյումրիի քաղաքապետարանին՝ մանկապարտեզների, թանգարանների բակերի վերանորոգում և այլն, բայց դարձյալ հրաժարվել են:
Իսկ հրաժարված 3 ծրագրերն էին Հաղթանակի պողոտայի այգու, Մայր Հայաստան հուշահամալիրի ճեմուղու, Մուշ և Անի թաղամասերի բակային հրապարակների բարեկարգումը: Ըստ Շիրակի մարզպետի տեղակալի` բյուջեում տեղավորվել հնարավոր էր, պարզապես ցանկություն է պետք, իսկ քաղաքում եթե շրջենք, մանր-մունր շատ գործեր կգտնվեն, որոնք որ այս ծրագրով կարելի էր իրականացնել: 500 մլն դրամ տարեկան բյուջե ունեցող Ախուրյանը ևս վարձատրվող աշխատանք ծրագրերից հրաժարվել է:
Անբարեկարգ մայթեր ու փողոցներ ունեցող Ախուրյանը ընդամենը մեկ ծրագիր էր ներկայացրել, այն էլ ձախողվել է: Ջրառատ գյուղի դպրոցի մասնաշենքին կից տարածքի բարեկարգում էր լինելու, բայց պարզվել է, մասնաշենքը համայնքինը չէ: Համայնքապետի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանի խոսքով` դիմել էին պետգույքի վարչություն, որպեսզի շենքը համայնքապետարանի հաշվեկշիռ տրամադրվի, բայց փաստաթղթային գործընթացների ձգձգման պատճառով ծրագրից հրաժարվել են:
Վարձատրվող հասարակական աշխատանքները սանիտարական մաքրում չեն նախատեսում: Ոռոգման ցանցերի նորոգմանը կամ կառուցմանը պետական ծրագրով առաջնահերթություն էր տրված, բայց համայնքներից նման հայտեր ներկայացնելու շահագրգռություն չի եղել, երբ ոռոգման սեզոնին ամենաշատը գյուղերի բնակիչները բողոքում են ցանցերի վատ վիճակից:
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...