Ձմերուկն ու սեխն են գալիս, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու քաղաքում․ Սամսոնյանը՝ աղբի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+22.09 oC

Ձմերուկն ու սեխն են գալիս, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու քաղաքում․ Սամսոնյանը՝ աղբի մասին

13:17 21.06.2019

Մինչև հյուրանոցների գրպանները մտնելը քաղաքից աղբը հավաքեք. այսպիսի կոչով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դիմեց «Իմ քայլից» պատգամավոր Գևորգ Պապոյանին, որն իր ընդդիմախոսին «պոպուլիստ» էր անվանել։ Սամսոնյանը հիշեցրեց, որ երբ նույն կոչով դեկտեմբերին դիմել է Երևանի քաղաքապետին, նա խոսք է տվել մաքրել աղբը։

«Անցել է 6 ամիս, և այդ աղբը փողոցներից չի հավաքվել։ Ավելին, վատթարացել է վիճակը։ Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ առաջիկայում ձմերուկն է գալիս, սեխն է գալիս։ Ի՞նչ է կատարվելու քաղաքում»,- ասաց Սամսոնյանը՝ դիմելով Պապոյանին։

Նա հիշեցրեց նաև թափառող շների հարցը, որոնց պատճառով մարդիկ վախենում են իրենց երեխաների համար։ Սամսոնյանի խոսքով՝ միայն այս հարցերի լուծումից հետո իշխանությունը կարող է դիլետանտ նախագծեր բերել ու ընդդիմությանը «պոպուլիստ» անվանել։

«Վերջերս իմ արտասահմանցի ընկերներից մեկն ինձ ասաց՝ յուրօրինակ իրավիճակ է Հայաստանում, սովորաբար աշխարհում բոլոր երկրներում ընդդիմությունն է պոպուլիստ, բայց Ձեզ մոտ, ինչպես տեսնում ենք, իշխանությունն է պոպուլիստ»,- ասաց Սամսոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. Թամարա Խաչիկյան

17:33 12.05.2024

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. Թամարա Խաչիկյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատմում է լեյտենանտ Թամարա Խաչիկյանի մասին: Ատեստավորման քննությունների գերազանցիկը. այսպես է բնութագրվում երիտասարդ զինծառայող աղջիկը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը

17:01 12.05.2024

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը: Մայիսի 13-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 10:00-ին, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը […] ...

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

15:39 12.05.2024

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած հատվածում։ Այս տարածքում նրանք տեղակայվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի […] ...

Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն. ժամանել է 3 մարտական հաշվարկ

15:23 12.05.2024

Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն. ժամանել է 3 մարտական հաշվարկ

Այսօր՝ ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում, բենզալցակայանի տարածքում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։ […] ...

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է բռնցքամարտի ակումբ երեխաների համար

15:02 12.05.2024

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է բռնցքամարտի ակումբ երեխաների համար

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է «Legends» բռնցքամարտի ակումբը, որտեղ մարզում է երեխաներին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը առաջիկա 5 օրերին

14:00 12.05.2024

Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը առաջիկա 5 օրերին

Մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի […] ...

BACK_TO_TOP