16:52 21.06.2019
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից հնչեցված հայտարարությունների առնչությամբ:
Ներկայացնում ենք պարզաբանումն այն ամբողջությամբ.
«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից արվել են դատարանում քննության առարկա հանդիսացող բողոքների առարկային չվերաբերող, մանիպուլյատիվ և դատախազության գործունեությունը հեղինակազրկելուն միտված հիմնազուրկ հայտարարություններ:
Միհրան Պողոսյանը, դատախազությանը «մեղադրելով» ազնիվ չգտնվելու մեջ, մասնավորապես, հայտարարել է, թե դատախազ Կարեն Բիշարյանը 2018թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունենալով նշել է, որ քրեական գործով ամեն ինչ կարգին է, իսկ Հանրապետության նախկին Նախագահներին հարցաքննելու անհրաժեշտությունը բացակայում է՝ լրատվամիջոցներին հետագայում տված հարցազրույցներում գործի շրջադարձը կապելով դրանում ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի հայտնվելով, որոնք գործում հայտնվել են մայիսյան հայտի իրադարձություններից հետո՝ այն դեպքում, երբ այդ հրամանը հրապարակելու համար դեռևս 2010թ. երկու անձ դատապարտվել է, իսկ մեղադրանքն էլ պաշտպանել է ՀՀ գլխավոր դատախազության դատախազը:
Չնայած, որ այս հարցի վերաբերյալ լրատվության միջոցներին տրված հարցազրույցներում մեր կողմից քանիցս տրվել են շատ պարզ և ընկալելի մեկնաբանություններ, այդուհանդերձ, հարցի շահարկման փորձ կատարելու փաստով պայմանավորված, ստիպված ենք հերթական անգամ բացատրել հետևյալը:
1. 2018թ. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ քննվող քրեական գործով այդ իրադարձությունների հանգամանքների մասին հավաքված փաստական տվյալները տրամագծորեն տարբերվել են ներկայումս անջատված քրեական գործում առկա փաստական տվյալներից:
2. Հիշյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ դատախազությունը՝ ի դեմս դատախազ Կարեն Բիշարյանի, գործի նյութերի գնահատմամբ իրավացիորեն կարծիք է հայտնել, որ երկու նախագահներին հարցաքննելու անհրաժեշտությունը բացակայում է, քանզի նման անհրաժեշտության մասին վկայող փաստական տվյալներ գործով հավաքված չեն եղել:
3. Դատախազ Կարեն Բիշարյանն Ազգային ժողովի իր ելույթում ամենևին էլ չի բացառել քննության ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում Նախագահներին հարցաքննելու հնարավորությունը:
4. Ակնհայտ է, որ գործում չկար թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը: Հիշյալ խորհրդարանական լսումների ժամանակ բարձրացված հարցադրումները ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դրանցից անմիջապես հետո 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ներգրավման մասին փաստահավաք խմբի զեկույցը հենց ՀՀ գլխավոր դատախազի կողմից է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրա շուրջ քննություն կատարելու համար, որի շրջանակներում հիշյալ հրամանը առաջին անգամ ամբողջությամբ գաղտնազերծվել է և պարզվել են դրանում պարունակվող՝ գործի համար էական նշանակություն ունեցող տվյալները: Հետևաբար, այդ փաստական տվյալները գործում հայտնվել են մինչև պաշտպանի կողմից նշված՝ 2018թ. մայիսյան հայտնի իրադարձությունները:
5. Պաշտպան Միհրան Պողոսյանի վկայակոչած 2010թ. դատավճռով անձինք դատական քննության արագացված կարգի կիրառմամբ դատապարտվել են ոչ թե թիվ 0038 հույժ գաղտնի հրամանն ամբողջությամբ, այլ դրա քաղվածքի պատճենը հրապարակելու համար, իսկ այդ քաղվածքի պատճենում չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք ինքնին այսօրվա գործով կատարված իրավական հետևանքների հիմք կհանդիսանային:
Հուսալով, որ այլևս առիթ չենք ունենա այս հարցերին անդրադառնալու՝ միաժամանակ հարգարժան փաստաբանին հորդորում ենք պաշտպանական մարտավարությունը կառուցել բացառապես մասնագիտական դաշտում՝ քննության առարկա հանդիսացող հանգամանքների շուրջ, ըստ էության, փաստարկումներ բերելով, ինչն առավել օգտակար է վստահորդի համար, քան դատավարական հակառակորդներին մանիպուլյատիվ հնարքներով վարկաբեկելու անհաջող փորձերը»:
20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...