Վեթինգը պերմանենտ գործընթաց է. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+37.09 oC

Վեթինգը պերմանենտ գործընթաց է. Միրզոյան

19:35 21.06.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ելույթը վերնագրել է «Չափազանց համառոտ ակնարկ դատաիրավական բարեփոխումների, անհասկանալի, օտարածին բառով՝ վեթինգի գործընթացի, հասարակության ակնկալիքների և հեղափոխության ստանձնած պարտավորությունների և ԲԴԽ անդամի թեկնածության մասին»: Միրզոյանը նշեց, որ այս նկարագրական վերնագրից հետո նա կարող էր չշարունակել ելույթը, բայց, այնուամենայնիվ, ցանկացավ մեկնաբանել, թե ինչ նկատի ունի վերոնշյալ ձևակերպմամբ:

Միրզոյանը համաձայն է հնչած այն կարծիքների հետ, որ հասարակությունը ակնկալում է դատաիրավական համակարգի առողջացում և պարզ է, որ 2 տասնամյակի ընթացքում այդ համակարգի հանդեպ անվստահություն է ձևավորվել:

«Իհարկե, կան որոշ ակնկալիքներ մի հրաշագործ համադարման ունենալու, որը կլինի մի փաստաթղթի տեսքով, վրան գրված կլինի՝ «Վեթինգի մասին ՀՀ օրենք», և այդ օրենքն ընդունելուց հետո բոլոր հարցերը կլուծվեն, այդ թվում՝ հասարակության որոշ շրջանակներ ակնկալում են, որ, օրինակ, հանրապետության հրապարակում, ինչպես ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում, կդրվի մի հսկայական սարք, որը ստեղծողի անունով կկոչվի գիլիոտին և բոլոր նրանք, ովքեր դուր չեն գա այս կամ այն քաղաքական շրջանակներին, կբերվեն այդ հրապարակ և կանցկացվեն այդ գիլիոտինի միջով, ասես վեթինգի միջով: Իհարկե, այսպիսի բան ՀՀ-ում տեղի չի ունենալու»,- ասել է Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները իրականանալու են բացառապես սահմանադրությամբ ու իրավունքի գերակայման, ՀՀ ստանձնած միջազգային իրավունքների շրջանակներում:

«Վեթինգը պերմանենտ գործընթաց է: Մենք ունեինք նման կառույց, որը ԲԴԽ-ն էր, որը պիտի համապատասխան քննությունն աներ, բայց ես միշտ ՀՀ-ն համեմատել եմ ծուռ հայելիների թագավորության հետ՝ գրված է եղել մի բան, իրականությունը եղել է այլ»,- ասել է Միրզոյանը:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

15:19 01.08.2025

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP