Մոսկվայում ատրակցիոնից երեխաներ են ընկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

Մոսկվայում ատրակցիոնից երեխաներ են ընկել

21:56 22.06.2019

Մոսկվայի «Сокольники» մշակութային և հանգստի համար նախատեսված այգում 3 երեխա վնասվածքներ են ստացել կարուսելի խափանման պատճառով: Այս մասին հայտնել  է RIA Novosti լրատվական գործակալությունը:

«Երեխաների  առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրված է Մոսկվայի քաղաքապետարանի առողջապահության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այգում խափանվել է «Колобок» կարուսելը: Այգու ղեկավարությունն տեղի ունեցածի պատճառներն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ձևավորել: Տեղի ոստիկանությունը ևս քննություն է իրականացնում։ Նախնական տվյալներով՝ կարուսելը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով երեխաներն ընկել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

13:37 10.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ […] ...

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:05 10.05.2024

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 350 հազար մարդ։ Օջախն ընկել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Իրանն ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին

11:56 10.05.2024

Իրանն ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին

Իրանը ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին, այդ թվում՝ հինգ հնդկացիների: Ապրիլի կեսերին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի ջրերում գրավել են Պորտուգալիայի դրոշով բեռնատար նավը։ ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ MCS Aries անունով բեռնարկղային նավը որսացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կողմից՝ […] ...

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

11:26 10.05.2024

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, հայտնում է ադրբեջանական TURAN գործակալությունը։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի հարցին: Նախատեսվում է, որ ԱԳ […] ...

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

11:09 10.05.2024

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով: ...

2024թ-ի «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ Դենիս Մուկվեգեն

11:04 10.05.2024

2024թ-ի «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ Դենիս Մուկվեգեն

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման […] ...

BACK_TO_TOP