12:00 23.06.2019
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրառումէ կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ երբ հանրային իրավագիտակցությունը կուտակված բազում խնդիրների միակ ու անփոխարինելի պատճառը տեսնում է Սահմանադրության ինչ-ինչ բառերի մեջ, ապա սա մտահոգող է:
«Ինձ նույնիսկ մի մաթեմատիկոս գիտնական խիստ մտահոգված գրում է Գերմանիայից, թե ինչո՞ւ իրեն հետաքրքրող բառը չկա Սահմանադրությունում: Սթափվեք, այսպիսի սահմանադրություններ (լիքը վիճահարույց ձևակերպումներով) գործում են աշխարհի բազում երկրներում, այդ թվում՝ հայ գիտնականի համար բնակավայր ընտրած Գերմանիայում, սակայն նրանց մտքով չի էլ անցնում իրենց դժբախտությունը, հանրային երկփեղկվածությունը փնտրել ոչ թե հենց իրենց, այլ ինչ-ինչ իրավական ձևակերպումների մեջ:
Սահմանադրությունը, օրենքները ոչ թե փոխում են, որ երկրում չլինի հակամարտություն, (դա չկայացած քաղաքական գործիչների լոզունգն է, ինչն այժմ տեսնում ենք Վրաստանում, երբ սահմանադրական շուտափույթ փոփոխությունները հրամցվում են իբրև քաղաքացիական բախումները կանխարգելող փրկօղակ), այլ, որպեսզի պարզապես նախադրյալներ ստեղծվեն կյանքն առավել կարգավորված ու զարգացումներն առավել կանխատեսելի դարձնելու համար:
Կրկնում եմ Արամ Աբրահամյանին տված պատասխանս. «Խնդիրը տարբերակների մեջ չէ, խնդիրը մեր իրավական մշակույթի մեջ է»: Մտածեք, օրինակ՝ ինչո՞ւ Էրդողանին հաջողվեց միևնույն կառավարման համակարգի և սահմանադրական ձևակերպումների դեպքում լինել իշխանության կենտրոնական դեմքը թե՛ վարչապետի և թե՛ նախագահի կարգավիճակում: Զերծ մնացեք նախապաշարմունքերից …»,- գրել է Դանիելյանը:
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...