Մոսկվայում Լևոն Հայրապետյանի գործի օրինակով նոր գործ է հասունանում Խուդոյան անունով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

Մոսկվայում Լևոն Հայրապետյանի գործի օրինակով նոր գործ է հասունանում Խուդոյան անունով

16:05 24.06.2019

Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար, Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանը:  Մոսկվայի դատարանը նրա նկատմամբ տնային կալանք է սահմանել: Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 159 հոդվածով, այն է` խոշոր չափերի խարդախության համար:

Ըստ քրեական գործի` նա խարդախությամբ 3 խոշոր հողատարածքներ է յուրացրել մի ընկերությունից և պատճառել 2 միլիարդ ռուբլու վնաս: Խուդոյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Խուդոյանը, սակայն, իրեն հասցեագրված մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանները նշում են, որ սա պատվիրված գործ է:

Պաշտպան Ալեքսանդր Կարաբանովի խոսքերով` այս ամենն արվում է Խուդոյանի վրա ճնշում գործադրելու և բիզնեսը նրա ձեռքից վերցնելու նպատակով: Նաև նրա համոզմամբ` այս քրեական գործը հարուցելով սպասարկվում են ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և գործարար Սերգեյ Գովյադինի շահերը:

Կարաբանովը նշել է, որ Սամիևը խոշոր խարդախությունների մեջ է ներքաշված, իսկ փաստաբան Ռուբեն Մարգարյանը, որը նախկինում պաշտպանում էր հանգուցյալ Լևոն Հայրապետյանի շահերը, զուգահեռներ է տարել Հայրապետյանի և Խուդոյանի գործերի միջև:

«Վերջերս առիթ եղավ Լևոն Հայրապետային հիշելու: Փաստորեն Խուդոյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել մի մարդու հայտարարության հիման վրա, որը գտնվում է փախուստի մեջ և որոնվում է իրավապահ մարմինների կողմից: Դա ինձ չի զարմացնում: Իմ պաշտպանյալ Լևոն Հայրապետյանին դատապարտեցին այնպիսի մի գործով, որով տուժող համարված անձը՝ Իզմեստևը, ցմահ բանտարկության մեջ էր մարդասպանության համար»,- նշել է Ռուբեն Մարգարյանը Rusarminfo-ին տված հարցազրույցում:

Ըստ փաստաբանի` շինծու գործի մասին հուշում է նաև դատավարության ընթացքը: Մարգարյանն ասել է, որ բաց դատավարությունը դատավորի որոշմամբ դարձավ փակ, իսկ հիմա նույնիսկ վկաներին չեն թողնում դահլիճ:

Ի դեպ, Խուդոյանի օգտին է հանդես եկել նաև հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP