60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են. Սիսակ Գաբրիելյանը՝ Լևոն Յոլյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են. Սիսակ Գաբրիելյանը՝ Լևոն Յոլյանին

14:44 24.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի ներկայացման ժամանակ, դիմելով Պալատի նախագահ Լևոն Յոլյանին, հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա:

«Ուզում եմ իմանալ՝ մեկ հատի վրա որքա՞ն գումար եք ծախսել: Ձեր բուն գործառույթը բյուջեից հատկացված գումարների արդյունավետությունն է: 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են: Սա արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Կարող է՝ ասեք «10 դրամ է մի էջը», բայց 60 էջ՝ 600 դրամ, 132 պատգամավոր, մի ուսուցչի աշխատավարձ: 14 տառատեսակով եք գրել, կարող էիք գրել 20-ով, լիներ 120 էջ: Չե՞ք կարծում, որ վեթինգը պետք է սկսեք Ձեր հանձնաժողովից»,- հարց ուղղեց նա:

Յոլյանը նշեց, թե կատարվել է միայն թղթի և քարթրիջի ծախս, իրենք գնում չեն իրականացրել, ունեն համապատասխան սարքավորում, թուղթը դրել են, գիրքը կազմել: Պալատի նախագահն ասաց, որ իրենք այս կերպ փորձել են հարգել պատգամավորներին, մեծածավալ հաշվետվությունը կրճատել են, սեղմել, քննարկում էին՝ երկու էջանոց անել գիրքը, թե՞ մի:

«Ինքս իմ տեսանկյունից կարծում եմ, որ ընթերցողի համար ավելի հարմար կլինի այդպես»,- ասաց նա:

Գաբրիելյանը նշեց, որ պատգամավորները դեմ չեն լինի էլեկտրոնային տարբերակով ստանալ հաշվետվությունը:

«Եթե անարդյունավետությունը վերաբերում է նրան, որ մի տուփ 2000 դրամանոց թուղթ ենք ծախսել, համաձայն եմ, բայց հաշվի կառնենք ասվածը»,- արձագանքեց Յոլյանը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը միջամտեց՝ նշելով, որ խոսքը միայն այս օրինակին չի վերաբերում, այլ ընդհանուր տրամաբանությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP