Ձեզ կոչ եմ անում ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել. պատգամավորը՝ Լևոն Յոլյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Ձեզ կոչ եմ անում ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել. պատգամավորը՝ Լևոն Յոլյանին

15:57 24.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի 2018 թ. հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց Պալատի նախագահ Լևոն Յոլյանին:

«Ես կանգ կառնեմ մի ցցուն փաստի վրա. պարոն Յոլյանն էներգետիկայի նախարարի պաշտոնին է նշանակվել 2016 թ., փառք Աստծո՝ կարճ ժամանակով: Այս ուսումնասիրության մեջ ոչ մի խոսք չկա նախարարի պաշտոնում նրա կողմից գործված թալանի մասին՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում», նրա անմիջական մասնակցությամբ և իմացությամբ տեղ են գտել խայտառակ բացթողումներ ԲԷՑ-ում, փոխարենը պարոն Յոլյանն այս հաղորդման մեջ ներկայացնում է ուսումնասիրություն՝ սկսած 2018 թ., և դուրս է թողնում իր պաշտոնավարման ընթացքում կատարված ապօրինությունները»,- ասաց նա:

Բաբաջանյանը հիշեցրեց՝ Յոլյանն օրեր առաջ ասել է, որ ինքն ու իր հետ փոխկապակցված անձինք մի քանի տարի է՝ բիզնեսով չեն զբաղվում: Պատգամավորը մի շարք ընկերությունների անուններ թվարկեց, որոնցում համասեփականատեր են Յոլյանը կամ իր կինը՝ հարցնելով՝ նրան ծանո՞թ է այդ ընկերությունը:

«Ի՞նչ եղավ 2015 թ. Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում նախատեսված ոսկու հանքավայրի հետ, Ձեր կնոջ՝ Անուշ Ասլանյանի գլխավորած ՍՊԸ-ն ծրագրել էր զբաղվել ոսկու արդյունահանմամբ: Ի՞նչ միջոցներով էիք ձեռնարկել այս բիզնեսը: Պարոն Յոլյան, չեմ գտնում, որ Ձեզ այստեղ հաղորդում տալու և ԱԺ հարցերին պատասխանելու առիթ պիտի տրվեր: Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում այստեղ»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ այդ հարցերին պիտի պատասխանի իշխանությունը: Նա հույս հայտնեց, որ այս քննարկման ընթացքում կլսեն բարձրացված հարցերի սպառիչ պատասխանները, այլապես ստիպված են լինելու արձանագրել, որ նոր Հայաստանում ոչ միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլև թույլ է տրվում, որ դրանց մասնակիցները կարևոր պաշտոն զբաղեցնեն:

«Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին, Ձեզ կոչ եմ անում ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել, չենք կարող այս կարևորագույն ինստիտուտը, որտեղ փայլուն մասնագետներ են աշխատում, այսպիսի արատավոր բեռով շարունակեք ղեկավարել: Ես Ձեզ իմ կողմից հայտարարում եմ պերսոնա նոն գրատա և ասում եմ՝ հաջողություն»,- ասաց Բաբաջանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP