18:40 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին:
Իսկ 91 կգ քաշայինների կարգում քիչ առաջ Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: Սա Գուրգենի երկրորդ հաղթանակն էր: Մեր մարզիկը դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ երեկ 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել էին Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):
11:55 16.08.2025
«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...
11:49 16.08.2025
Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում երկուշաբթի օրը։ «Ես պլանավորում եմ երկուշաբթի օրը Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ քննարկել հակամարտության ավարտի բոլոր մանրամասները։ Ես շնորհակալ եմ հրավերի համար», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո։ Զելենսկին հավելել է, որ զրույցը տևել […] ...
11:40 16.08.2025
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար․ ՊուտինՈւկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այն ամենը, ինչ տեղի է ունենում, մեզ համար ողբերգություն է և մեծ ցավ», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև բանակցությունները տեղի են […] ...
11:28 16.08.2025
«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»«Էշտորիլի» հարձակվող Ռոդրիգու Ռամուշը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայի» սան է, թեև երբեք չի խաղացել պորտուգալական ակումբի հիմնական թիմում։ Ռամուշը նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Տոնդելայում»։ Նա Պորտուգալիայի երկրորդ լիգայում 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։ ...
11:15 16.08.2025
«Սև այրին» 20 տարվա ընթացքում սպանել է 11 ամուսնու․ Իրանում ընթանում է սկանդալային դատավարությունըՆա ամուսնացել է հարուստ տղամարդկանց հետ, և որոշ ժամանակ անց նրանք մահացել են. 58-ամյա Քուլսում Ակբարին դատվում է Իրանում՝ մեղադրվելով 11 սպանության և մեկ սպանության փորձի մեջ։ Քննիչները կարծում են, որ երկու տասնամյակի ընթացքում նա ամուսիններին ուղարկել է այն աշխարհ՝ նրանց ժառանգությունը խլելու համար։ Նրան անվանում են «սև այրի»։ Ապացույցների ճնշման տակ Ակբարին խոստովանել է […] ...