Ժառանգել եմ ՀՆԱ-ի 46% տոկոս պարտք, իսկ երբ թողնում էի պաշտոնը, պարտքը 13% էր․ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Ժառանգել եմ ՀՆԱ-ի 46% տոկոս պարտք, իսկ երբ թողնում էի պաշտոնը, պարտքը 13% էր․ Քոչարյան

23:16 24.06.2019

Գույք պարտքի դիմաց ծրագիրը Հայաստանի ամենահաջողված ծրագրերից մեկն է եղել։ Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նախագահության տարիներին էլ իրականացվել է այդ ծրագիրը։

«Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նա բացատրում է, որ այդ ծրագրի միջոցով հնարավոր եղավ մարել պարտքերը՝ Ռուսաստանին տալով չաշխատող կամ փոքր ծավալով աշխատող գործարաններ։ Քոչարյանի պնդմամբ՝ այդ ամենի արդյունքում հնարավոր եղավ նույնիսկ այդ գործարանների մի մասի վերագործարկումն ապահովել։

Քոչարյանը խոսեց նաև իր իշխանության տարիներին պետական պարտքի մակարդակի մասին, որը, ըստ նրա, չի բարձրացել իր ղեկավարման տարիներին։

«Ես ժառանգել եմ ՀՆԱ-ի 46-տոկոսանոց պարտք։ 2008-ին, երբ ես թողել եմ պաշտոնը, ՀՆԱ-ի ընդամենը 13 տոկոսն էր կազմում Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը։ Մենք աճել ենք ոչ թե պարտք կուտակելու հաշվին, այլ հակառակը։ Պարտքի տեսակարար կշիռը օրեցօր նվազում էր»,- ասաց Քոչարյանը։

Նա ասաց, որ պատմության մեջ մնալու է այն, թե ինչ վիճակում է ինքն ընդունել երկիրը, և ինչ վիճակում է հանձնել։

«Ես ընդունել եմ Հայաստանը մի վիճակում, երբ Երևանում կար ընդամենը 3 լուսավորված փողոց։ Ամբողջ Երևանում աշխատում էր երկու ռեստորան։ Մեկը ոնց որ այսօր եմ հիշում, մեկի  անունը «Մոսկվա ռեստորան» էր, Կինո Մոսկվայի շենքում էր։ Եվ Պռոշյանի վրա մեկ ռեստորան կար և երկու խորովածանոց։ Չկար այլևս ոչինչ։ Բենզինը վաճառում էին կանիստրերով, փողոցներում։ Կարծում եմ՝ մարդիկ սա լավ են հիշում»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ իրենից հետո երկիրը հանձնել է Հյուսիսային պողոտայով, հարյուրավոր դպրոցներով ու այլ կառույցներով, հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհներով, և դա է մնալու պատմության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP