00:00 25.06.2019
Եվրոպայի Խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Ամալի դը Մոնշալենը կարևոր է համարում «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը, որում կարևորում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը:
Ամալի դը Մոնշալենը նման տեսակետ է հայտնել ԵԽԽՎ-ում՝ ի պատասխան ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցի:
«Նախարարների կոմիտեում Ֆրանսիայի նախագահության առաջնահերթություններից է «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը: Մենք արժևորում ենք այդ միտքը և հավատում, որ Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա կրթական համակարգերը կարող ենք շահել դրանից: Որպես Ցեղասպանությունը վերապրած ազգի ներկայացուցիչներ՝ մենք համոզված ենք, որ մարդկության դեմ գործած հանցանքները պետք է ներկայացվեն դպրոցական ծրագրերում, ինչը կնպաստիցեղասպանությունների կանխարգելմանը: Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ինչ քայլեր ենձեռնարկվելու «Օբզերվատորիայի» ստեղծման համար և ինչ շրջանակներ է այն ընդգրկելու»,-հետաքրքրվել է Հայրապետյանը:
Մոնշալենը նշել է՝ գուշակում է, որ դա կապված է պատգամավորի ազգության հետ: Նա նկատել է,որ պատմության հետ աշխատանքը շատ կարևոր է բարդ պատմական հարաբերություններ ունեցող երկրների մեջ ներդաշնակ շփումներ ձևավորելու համար:
«Պատմության Օբզերվատորիա» հիմնելու միտքը փաստացի կապված է ԵԽ–ում արդեն առկա պրակտիկայի հետ, երբ վեց ամիսը մեկ պատմության ուսուցիչների փոխանակման ծրագիր է տեղի ունենում: Սակայն մենք հասկացանք, որ դա շատ անորոշ է և ոչ հետևողական, ուստի միտք առաջացավ ունենալ պատմության հետաքննություն, որպեսզի մշտական ուշադրության կենտրոնում պահենք այս հարցը:
Պատմության դասավանդումը երբեմն սկսվում է տարրական դպրոցից, երբեմն՝ միջնակարգ, որոշ երկրներում՝ համալսարանից: Պատմության դասավանդումը երբեմն կարող է սկսվել վաղեմի իրադարձություններից, երբեմն՝ կենտրոնանում ժամանակակից դեպքերի վրա, սակայն, մենք պետք է հասկանանք, որ մենք կրթում ենք Եվրոպայի ապագա քաղաքացուն, ուստի, եթե մենք միայն պատմենք նրանց պատերազմի մասին, հավանաբար նրանք հետո կներքաշվեն նոր պատերազմների մեջ, բայց եթե մենք նաև սովորեցնենք, թե ինչ ձեռքբերումներ ունենք անվտանգության և խաղաղության առումով, նրանք կմոտիվացվեն գնալ այդ ճանապարհով:
Ահա ինչու ենք մենք առաջարկում կնքել միջկառավարական համաձայնություն և հետո բոլոր շահագրգիռ երկրները կարող ենք միանալ դրան: Ձեր աջակցությունը չափազանց կարևոր կլինի, և մենք ուրախ կլինենք, եթե ԵԽ–ն ներգրավվի այս հարցում: Ես սիրով մտքեր կփոխանակեմ Ձեր և Ձեր գործընկների հետ՝ լավ իմանալով, թե որքան սրտամոտ է Ձեզ այս հարցը»,- եզրափակել է Ամալի դը Մոնշալենը:
12:20 01.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...