12:31 25.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը:
Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության պայմաններին:
«Առաջին հերթին ուզում եմ մաղթել ձեզ բարի ծառայություն, ուզում եմ ասել, որ դուք ուշադիր լինեք, պատասխանատու, հավասարակշռված և զուսպ բոլոր իրավիճակներում: Դա կարևոր է մեզ համար` Ձեր մայրերի համար, որովհետև երբ մենք տանն ենք` մեր որդին բանակում, մենք ուզում ենք, որ մեր որդիների հետ ոչինչ չպատահի: Մենք գիտենք` ինչ բարդ իրավիճակներ կան, բայց մենք ուզում ենք ապավինել ձեր բարձր գիտակցությանը և ուզում ենք Ձեզ խնդրել լինել զգոն: Ես ուզում եմ ձեզ ասել այն, ինչ ասել եմ իմ որդուն` Աշոտին, ամեն քայլ անելիս տասը մտածեք, նոր մեկը արեք: Ուզում եմ, որ դուք էլ առաջնորդվեք դրանով, ուզում եմ` իրար նկատմամբ լինեք խնամքով, դուք եղբայրներ եք և երբևէ թույլ չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին, որովհետև ձեր մայրերը, ձեր քույրերը, որ ձեզ տանը սպասում են` արժանի չեն նման իրավիճակի: Համոզված եղեք, որ յուրաքանչյուրի մայրը ամեն վայրկյան մտածում է իր որդու մասին: Հանուն ձեր մայրերի, ձեր հայրերի, ձեր քույրերի ու ձեր սիրած աղջիկների եղե՛ք ուշադիր և տուրք մի տվեք իրավիճակների, որոնք ձեզ կարող են բերել վտանգի»,-
ասել է Աննա Հակոբյանը` հավելելով, որ վստահ է, որ հրամանատարությունը լավագույն կերպով կատարում է իր գործը` ինչպես զորամասի ներսում դաստիարակչական աշխատանքների տարման և զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու, այնպես էլ արտաքին թշնամու սադրանքները չեղոքացնելու ուղղությամբ:
«Խրամատից այս կողմ մենք թշնամի չունենք, մեր թշնամին խրամատից այն կողմ է»,- հավելել է գնդապետ Մարտին Ջհանգիրյանը:
Հոսպիտալում շրջայցի ժամանակ Աննա Հակոբյանը հանդիպել է այդ պահին բուժում ստացող զինվորների հետ, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին, զրուցել բուժանձնակազմի հետ:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...