Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված արժեքներ են. Տաթևիկ Հայրապետյանը` ԵԽԽՎ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+33.09 oC

Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված արժեքներ են. Տաթևիկ Հայրապետյանը` ԵԽԽՎ-ում

14:50 25.06.2019

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շարունակականության մասին.

«Հարգելի գործընկերներ, Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված արժեքներ են: Ես ցանկանում եմ խոսել Հայաստանում ժողովրդավարական զարգացումների շարունակականության մասին, մասնավորապես՝ պետք է շեշտեմ ընտրական գործընթացների դերն ու նշանակությունը մերօրյա Հայաստանի քաղաքական կյանքում: Արդեն փաստ է, որ 2018 թ. խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են ամենաբարձր մակարդակով և որակվել են որպես ազատ և արդար նաև Եվրոպայի Խորհրդի կողմից: 

Նշեմ, որ այդ ընտրություններից հետո կայացել են մի քանի ՏԻՄ ընտրություններ, և որոշ տեղերում հաղթանակ են տարել ընդդիմության ներկայացուցիչները: Դուք կարող եք հարցնել՝ ինչո՞ւ եմ ես խոսում այդ փաստի մասին: Ի պատասխան կասեմ՝ որովհետև ավելի քան վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում բոլոր ընտրությունները հարցականի տակ են դրվել և վիճարկվել ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Եվ այսուհետ՝ հեղափոխությունից հետո անժխտելի փաստ է, որ բոլոր տեսակի ընտրությունները համարվում են ազատ և արդար թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերի կողմից:

Ոչ միայն որպես իշխող դաշինքի պատգամավոր, այլ նաև որպես ՀՀ քաղաքացի՝ ես ուրախ եմ շեշտել, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանի վերջին շրջանի պատմության մեջ իշխող ուժն ու կառավարությունը ազատ և արդար ընտրությունների անցկացման երաշխավորն են, անգամ, եթե կա վտանգ չհաղթել այդ ընտրություններում: ՀՀ քաղաքացիները այսուհետ իրական իշխանություն են, և ընտրությունները աշխատող գործիք են քաղաքական դաշտի հանդեպ վերաբերմունք արտահայտելու համար:

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են: Մենք հավատում ենք, որ ժողովրդավարական արժեքները պետք է լինեն խաղաղ և ապահով պետության հիմքում, որտեղ բռնությունը մերժված է քաղաքացիների կողմից, իսկ ընտրությունը գլխավոր գործիքն է արտահայտելու գոհունակություն կամ դժգոհություն քաղաքական որոշումների նկատմամբ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

12:05 01.08.2025

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...

SHANTNEWS

12:00 01.08.2025

SHANTNEWS

Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ

11:57 01.08.2025

Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

11:35 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

11:23 01.08.2025

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

11:06 01.08.2025

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...

BACK_TO_TOP