Կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է և պետք է պատժվի․ Ն․Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+33.09 oC

Կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է և պետք է պատժվի․ Ն․Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

19:57 25.06.2019

ԵԽԽՎ խորհրդարանական Վեհաժողովն այսօր քննարկել է կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է.

«Հարգելի գործընկերներ

Կանանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, և ես կարևորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում։ Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է, և այն պիտի պատժվի օրենքով։ Ուստի, թե՛ միջազգային և թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  մեր բոլորի համակարգված գործողություններով ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Եվրոպայի խորհուրդը  անգնահատելի ներդրում է ունեցել միջազգային իրավունքի զինանոցում՝ մշակելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան, ինչը այս ոլորտում այսօր հիմնական  իրավական գործիքն է։ Հայաստանը, որպես յուրահատուկ  արժեքներ կրող երկիր, մեծապես  կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց դերը ժողովրդավարական գործընթացներում: Եվ պատահական չէ, որ  Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության առաջին շարքերում կանայք էին։

Հարգելի գործընկերներ, անցած տարի Հայաստանը ստորագրել է թիվ 210 կոնվենցիան, իսկ դեռ 2017-ի դեկտեմբերին խորհրդարանը վավերացրել է «Ընտանիքում  բռնության կանխարգելման մասին» օրենքը: Օրերս Հայաստանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ներառում է միջոցառումների շարք, որոնց նպատակը նաև արդեն իսկ ընդունված օրենքի արդյունավետ իրագործումն է։

Եվ այո, ինչպես նշել է զեկուցողը, Հայաստանի խորհրդարանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել՝ «Առանց  բռնության ապրելու» կանանց իրավունքների խորհրդարանական ցանցում: Այս ցանցը հնարավորություն է տալիս ազգային խորհրդարանների պատգամավորներին հանրային իրազեկման արշավներ կազմակերպել և  քաղաքական աջակցություն ցուցաբերել կանանց իրավունքների պաշտպանությանը:

Բացի դրանից՝ Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընդունած հայտարարության մեջ հստակ արձանագրվեց կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի վերացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Եվ իհարկե, չեմ կարող չնշել մեր Վեհաժողովի նախագահ Մորի Պասքեի նախաձեռնած՝ «Ո՛չ իմ խորհրդարանում» հանրային իրազեկմանն ուղղված արշավի կարևորությունը, քանզի այդ արշավի նպատակն է կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման դեմ»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

12:05 01.08.2025

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...

SHANTNEWS

12:00 01.08.2025

SHANTNEWS

Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ

11:57 01.08.2025

Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

11:35 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

11:23 01.08.2025

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

11:06 01.08.2025

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...

BACK_TO_TOP