15:33 02.07.2019
Ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվող, հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Հայրապետյանը դժբախտ դեպքից մեկ ամիս անց կապի է դուրս եկել:
«Հայրը տեսաուղերձով դիմել է որդուն այն բանից հետո, երբ տղան կապի է դուրս եկել: Ես կարողացել եմ նրա հետ զրուցել, մենք անգամ տեքստ պատրաստեցինք նրա համար, որպեսզի նա մեղայականով ներկայանա: Նա խոստովանեց, որ ինքն է դանակով մահացու հարվածը հասցրել Նիկիտային, ինչպես նաև խոցել է կռվի մեկ այլ մասնակցի: Սակայն նա նշում է, որ դանակը վերցրել է այն բանից հետո, երբ Նիկիտան սկսել է կրակել: Նա իսկապես վիրավոր է, վերքեր ունի: Ես դրանք իմ աչքով եմ տեսել: Առաջին փամփուշտը դիպչել է Հովհաննեսի ոտքին, երկրորդը՝ կրծքին, երրորդը՝ վզին: Բուժօգնություն ստանալու համար նա չի դիմել, բայց ոչ պաշտոնապես նա ստացել է բժշկական օգնություն»,- «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին պատմել է Հայրապետյան ընտանիքի փաստաբանը՝ Կարեն Ներսիսյանը:
Հովհաննեսի փաստաբանը նաև նշել է, որ երիտասարդը պատրաստ է հանձնվել, սակայն միայն մի դեպքում՝ եթե իրավապահները բաց թողնեն քրգործով անցնող ու անազատության մեջ գտնվող անմեղ մարդկանց: Հովհաննես Հայրապետյանը թաքնվում է ՌԴ տարածքում, բայց կոնկրետ որտեղ՝ փաստաբանին հայտնի չէ:
Հիշեցնենք, որ 2019թ. հունիսին Պուտիլկովո գյուղում՝ փողոցում բռնկված կռվի ժամանակ, դանակահարվեց ՌԴ գլխավոր հետախուզական վարչության ծառայող 24-ամյա Նիկիտա Բելյանկինը, ով, ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, մահացավ:
Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 1-ի երեկոյան, երբ Բելյանկինը զբոսնում էր ընկերուհու հետ: Նրանք տեսել են ագրեսիվ մի խմբի, որ ծեծում էին մի տղամարդու: Տղան որոշել էր պաշտպանել վերջինիս և մի քանի նախազգուշական կրակոց է արձակել օդում՝ գազային ատրճանակից:
Դա զայրացրել էր ագրեսիվ խմբին, նրանք հարձակվել էին տղայի վրա, նրան նետել ասֆալտին, իսկ նրանցից մեկը տղային խոցել էր դանակով: Սրտի շրջանում ստացած հարվածից Բելյանկինը տեղում մահացել էր՝ ընկերուհու աչքի առաջ:
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող երկու անձ ձերբակալվել է: ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ սպանության մեջ կասկածվող անձանցից մեկը ձերբակալվել է Հայաստան ուղևորվող ինքնաթիռում:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին Բելյանկինի սպանության մեջ մեղադրվող, ձերբակալված հայի անունը՝ Սերգեյ Խոջայան: Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ ձերբակալվածները 3 հայեր են՝ Նարեկ Ստեփանյանը, մոսկվացի տնտեսագետ Սուրեն Մարկոսյանը և գործազուրկ Սերգեյ Խոջաևը:
Հունիսի 6-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի դատարանը խափանման միջոց ընտրեց այս միջադեպի մասնակիցներից մեկի համար: Դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Հայաստանի քաղաքացի Նարեկ Ստեփանյանին` մեղադրելով նրան խուլիգանության ու ծրագրված խմբակային հարձակման մեջ: 26-ամյա Նարեկը չի ընդունել իր մեղքը:
Հունիսի 19-ին տեղեկություն տարածվեց, որ Պուտիլկովո գյուղում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկն անհետ կորել է: Անհետացածը Հովհաննես Հայրապետյանն էր, որը կասկածվում է նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ և միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել։
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...