Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ իրադարձություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ իրադարձություններին

14:18 26.06.2019

Վենետիկի հանձնաժողովը երեկ անցկացրել է հերթական նիստը, որի ժամանակ տեղեկացվել է Հայաստանում սահմանադրական գործընթացների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչող հայտարարությունների մասին։ Սա ասվում է հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։

«Վենետիկի հանձնաժողովը հանձնաժողովի նախագահին խնդրեց ուշադրությամբ հետևել գործընթացներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրապարակային հայտարարություն արվի այս կապակցությամբ»,- ասվում է արձանագրության մեջ։

Հանձնաժողովը նաև լիազորել է անհապաղ կազմել Հայաստանի Դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիք, որպեսզի այն հայտատուներին ուղարկվի մինչև հոկտեմբերի լիագումար նստաշրջանի մեկնարկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

19:07 19.05.2024

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ «Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում […] ...

Իրանական Mehr գործակալությունը հրապարակումից հանել է այն տեղեկությունը, որ Ռաիսիի հետ ամեն ինչ կարգին է

18:35 19.05.2024

Իրանական Mehr գործակալությունը հրապարակումից հանել է այն տեղեկությունը, որ Ռաիսիի հետ ամեն ինչ կարգին է

Իրանական Mehr գործակալությունը հրապարակումից հանել է այն տեղեկությունը, որ Ռաիսիի հետ ամեն ինչ կարգին է, և շարասյան կազմում Թավրիզ է մեկնում: Ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ ...

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը

18:21 19.05.2024

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը, հայտնում է Tasnim-ը։ «Պարզվել է նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ ...

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […] ...

Ալիևը ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանում կայունության գործոն է անվանել

16:51 19.05.2024

Ալիևը ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանում կայունության գործոն է անվանել

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևոր գործոն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-իրանական սահմանին  Խուդաֆերինի և Գիզ-Գալասի հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնման արարողությանը։ Դրան մասնակցել է նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Իրանա-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունը տարածաշրջանում ապագայում կայունության և անվտանգության միջոցառումների ամրապնդման կարևոր գործոն են»,- ասել է նա։ Ադրբեջանի ղեկավարը […] ...

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի վիճակը անհանգստության տեղիք չի տալիս

16:21 19.05.2024

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի վիճակը անհանգստության տեղիք չի տալիս

Մահափորձից հետո Բանսկե Բիստրիցայի հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը ոչ մի մտահոգություն չի առաջացնում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հանրապետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակին հղումով։ Նրա խոսքով՝ Ֆիցոյի կյանքի հետ կապված մտահոգությունները «անցյալում են»։ Ֆիցոն Սլովակիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010 և 2012-2018 թվականներին, իսկ 2023 թվականի հոկտեմբերին կրկին դարձել […] ...

BACK_TO_TOP