11:24 27.06.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ԱՎԾ-ն հրապարակել է մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշները, որոնք ցույց են տալիս՝ շարունակում ենք գտնվել տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում:
«Մայիսին արձանագրվել է 7․3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ՝ այս ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսը նախորդ հունվար-մայիսի նկատմամբ՝ 0․1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակի տվյալներով՝ արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային, հիմա դրանք փարատված են»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա տվյալներով կունենանք շոշափելի աճ: Նա նաև տեղեկացրեց՝ տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել. եթե նախորդ տարի արտահանման մեջ մշակող արդյունաբերության կշիռը կազմում էր 62․8, այս տարի կազմել է 64․6, իսկ հանքահումքային արտադրանքի կշիռը նվազել է:
Վարչապետի համոզմամբ՝ շատ կարևոր է արձանագրել, որ չնայած ընդհանուր արտահանման մեջ դեռևս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին հինգ ամիսների տվյալներով՝ այս ոլորտը արտահանման կառուցվածքում բավական մեծ աճ է արձանագրել՝ 29․5 տոկոս, նաև միջին տեխնոլոգիատարությամբ ապրանքների խումբն է մեծ աճ արձանագրել:
«Ինչո՞վ են կարևոր այս թվերը, նրանով, որ, ըստ էության, ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական դաշտը, համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները: Սրանք ընդհանուր նախանշաններ են, բայց կարևոր է, որ տնտեսությունը, գործարար համայնքը այս մեսիջներն ընկալել են»,- նշեց նա:
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...